Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իմ պոեզիայում կգտնեք այն հետևանքները, որոնք թողել է ժամանակը. Վահե Արսենը` «Ինֆեռնո»-ի և իր բանաստեղծությունների մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Թարգմանություն կատարելը ստեղծագործական գործընթաց է. համոզված է բանաստեղծ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԳՄ անդամ Վահե Արսենը: Նրա համար թարգմանություն անելը բացահայտումներով լի երկար ու հետաքրքիր շրջան է: Վերջերս «Զանգակ» հրատարակչությունը հանրության դատին հանձնեց Դեն Բրաունի «Ինֆեռնո»-ի հայալեզու տարբերակը` Վահե Արսենի թարգմանությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում թարգմանիչը և բանաստեղծը պատմում է «Ինֆեռնո»-ի առանձնահատկությունների, ստեղծագործական ծրագրերի ու բանաստեղծությունների թեմատիկայի մասին:

«Ինֆեռնո»-ն և Դեն Բրաունը

Դեն Բրաունի «Ինֆեռնո»-ն պատվեր էր: Ծանոթացա վեպին, որին մինչ այդ ծանոթ չէի: Բրաունի նախորդ վեպերին էին ծանոթ, մասնավորապես` «Դա Վինչիի ծածկագրին»: Ծանոթանալուց հետո համաձայնեցի, որովհետև վեպն ինձ հետաքրքրեց:

Բնականաբար անգլերենից եմ թարգմանել: Ցավոտ հարց է, գրում են, որ թարգմանությունը բնագրից են կատարել, բայց թարգմանիչը չգիտի այն լեզուն, որով ստեղծագործել է հեղինակը: Այսինքն` մենք գործ ունենք պարզ խարդախության հետ, որը շատ արդիական է այսօր:

Զուգահեռ 5-10 անգամ վերանայել եմ ինձ քաջ ծանոթ և շատ սիրված Դանթեի «Աստվածային կատակերգությունը», ուսումնասիրել, որպեսզի կարողանամ Դեն Բրաունի ծածկագրերը ճիշտ փոխանցել: Ամբողջ վեպը կառուցված է Դանթեի դժոխքի, ստեղծագործության խորհրդանիշների վրա. առանց իմանալու Դանթեին` չես կարող Բրաունին ճշգրիտ թարգմանել:

Թարգմանությունը` երկար, դանդաղ գործընթաց

Ես երկար, դանդաղ եմ թարգմանում: «Ինֆեռնո»-ի թարգմանությունը 1,5-2 տարի տևեց: Սիրում եմ հանգիստ անել. երեք օր կարող եմ ամբողջովին տրվել թարգմանության գործին, հետո մի 10 օր ոչինչ չանել: Պետք է նաև տրամադրվել: Թարգմանելը ստեղծագործական գործընթաց է: Եթե զուտ տեքստի թարգմանություն չէ:

Դեն Բրաունի և Դիլան Թոմասի արվեստը

Դեն Բրաունի արվեստը կառուցված չէ լեզվական հնարքների վրա. թարգմանական առումով կորուստ, կարելի է ասել, գրեթե չկա: Զուգահեռ Դիլան Թոմասի բանաստեղծություններն եմ թարգմանում. մի քանիսը տպագրվեցին «Արտասահմանյան գրականություն» հանդեսում, որի գլխավոր խմբագիրը ես եմ: Ավելի հեշտ է վեպից 10-15 էջ թարգմանել, քան Դիլան Թոմասի բանաստեղծության մեկ քառատողը: Այստեղ արդեն կորուստներ լինում են, բայց հասցնում ես հնարավոր նվազագույնի:

Լավ թարգմանություններ ունենք

Վերջին տարիներին ունենք լավ թարգմանություններ, կարող եմ նշել Արամ Թոփչյանի Շեքսպիրի գործերի, Արամ Արսենյանի արևմտահայ գրականության, ինչպես նաև անգլիացի գրողների մի շարք վեպերի թարգմանությունները, որոնք անչափ կարևոր են:

Թարգմանական ծրագրեր

Կան նոր թարգմանություններ, որոնց մասին չեմ ցանկանում բարձրաձայնել: Բայց կարծում եմ աշնանը հայերենով կունենանք նոր ստեղծագործություն` վեպ, որն, իհարկե, անչափ դժվար է թարգմանելը: Լավ իմաստով` ստեղծագործական տառապանք եմ ապրում:

Բանաստեղծական գործունեություն

Իմ գիրքը վաղուց պատրաստ է, բայց դեռ կարծես իմ մեջ չի հասունանում բանաստեղծություններս շարելը և տպագրելը: Այսօր հասարակությունը կարծես պոեզիայի պահանջ չունի: Երևի ինչ-որ պահ կգա, ինձ կմղի, կդասավորեմ. միգուցե այս տարի: Վերնագրի երեք տարբերակ եմ մտածել:

Բանաստեղծությունների թեմատիկան

Ես սկսել եմ քաղաքական, սոցիալական պոեզիայից, բայց հետո այն դարձավ գոյաբանական, մարդու ներքին խնդիրներին, շարժումներին առնչվող, փոխվեց որակը, ոճը: Իհարկե, այսքան անարդարությունից, անհեթեթությունից հետո դժվար է չստեղծել սոցիալական պոեզիա:

…Իմ պոեզիայում կգտնեք այն հետևանքները, որոնք թողել է ժամանակը, և այն հոգեվիճակը, որով մարդն ապրում է, այն վախերը, ցնծությունները, ուրախությունները, անկումները:

Ցավոք, անկումն է գերակշռում. ոչ մի դարում այսքան ինքնասպանություն չի գրանցվել, որքան մեր դարում: Մեր օրերում մարդու հոգեբանական վիճակը շատ ծանր է: Այսօր մարդը հոգևոր, ծանր ճգնաժամի մեջ է:

Ժամանակակից պոեզիա/արձակ

Նոր գրողներից, երիտասարդ սերնդից Լուսինե Եղյանի բանաստեղծություններն եմ հավանում: Գրիգի արձակն ինձ հետաքրքրում է: Արամ Պաչյանի գործերն եմ սիրում. նա կայացած ստեղծագործող է: Հարենցի պոեզիան է հետաքրքիր: Ունենք հետաքրքիր գրողներ: Բայց դաշտը մեռած է, ստեղծագործում ենք մեր ներքին խղճի, շարժիչի հաշվին, իսկ հասարակությանը ժամանակակից ստեղծագործությունները շատ քիչ են հետաքրքրում:

Վահե Արսենը ծնվել է 1978 թվականին: Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են գրական ամսագրերում և մամուլում, ինչպես նաև արտասահմանում: 2003-ին լույս է տեսել «Թռչող հեծանիվ», 2007-ին` «Կանաչ աստվածների վերադարձը» ժողովածուները: 2006-ին ճանաչվել է Միջազգային PEN (ՊԵՆ) կազմակերպության պոեզիայի ամենամյա մրցույթի հաղթող: 2010-ին «Կանաչ ստվերների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն թարգմանվել է հոլանդերեն և հրատարակվել Հոլանդիայում, որի համար արժանացել է հոլանդական «Jambe-2010&raquo ; ամենամյա պոետական մրցանակին:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարը` Վահե Արսենի ֆեյսբուքյան էջից

ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին