Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փորձում են մեղմել քաղաքացիների սոցիալական դժգոհությունը՝ հարկային տեռորի և սոցիալական թալանի հետ կապված. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com–ը «Փաշինյանի «եվրոհետսողալը» նրա՝ ԱՄՆ կատարած վերջին ձախողված այցի հետևանքն է» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ երևույթին, Հայաստանի իշխանությունները որոշել են «թաքնվել» և, «կոռումպացված պաշտոնյաներից» ապօրինի ձեռք բերված գույքի «բռնագրավման» վերաբերյալ հիմար և ծիծաղելի բովանդակությամբ հայտարարություններից բացի, առայժմ ոչինչ չանել, գրել է լրագրող Արման Աբովյանը VERELQ պորտալում։ Փորձագետի կարծիքով, այն, ինչը շքեղորեն կոչվում է «կոռուպցիայի դեմ պայքար», կոչված է մեղմելու քաղաքացիների սոցիալական դժգոհությունը՝ հարկային տեռորի և սոցիալական թալանի հետ կապված, որը իրականացրել են Հայաստանի ներկայիս իշխանությունները։ Եվ եթե դրան գումարենք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ տարբեր տուգանքների համատարած կիրառումը, ապա իրավիճակը դառնում է առավել քան կրիտիկական։ Եվ այդ ամբողջ քաոսի ֆոնին Նիկոլ Փաշինյանը բիզնեսի ներկայացուցիչներին կոչ է անում երկխոսության։ Բայց դա չէ կարևորը: Կարևորն այն է, որ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության ողջ գաղափարախոսությունն է լիովին ձախողվել՝ սկսած ռուսաֆոբիայով Հայաստանի բնակչությանը լցնելուց, թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ նվաստացուցիչ պահվածքից և վերջացրած արտաքին խաղացողների կամքի հնազանդ կատարմամբ։

Այս համատեքստում շատ հետաքրքիր է «Ընկեր գեներալ» Telegram ալիքի հեղինակի դիրքորոշումը, որը հետևողականորեն քննադատում է Հայաստանի իշխանությունների՝ եվրամիութենական նկրտումները:

«Իհարկե, Փաշինյանը մի փոքր հետ է սողացել եվրաինտեգրման նախագծից։ Ամենևին պատահական չէ, որ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասել է, որ, պարզվում է, խորհրդարանը չէր էլ մտածում որևէ հանրաքվեի մասին, և որ Եվրոպայի հետ գործընկերությունը տեղի է ունենալու «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի շրջանակներում։ Հիմնական հարցն այն է, թե ո՞ւմ է ուղղված այդ ապաշխարությունը: Շատ կասկածելի է, թե Պուտինին: Նման բանավոր ակրոբատիկայով Պուտինին չես համոզի: Եվ դա նրան պետք էլ չէ։ Պուտինը սպասում է այս հայկական ծաղրածուների վերջին, որից հետո էլ կերևա, թե ինչ անել:

Ամենայն հավանականությամբ, Փաշինյանի «եվրոհետսողալը» ԱՄՆ կատարած ձախողված այցի և փոխնախագահ Վենսի հետ երկխոսության հետևանքն է։ Նիկոլ Վովաևիչին իրեն հասկանալի լեզվով ասել են, որ Եվրամիության հետ հարաբերություններն այսօր քաղաքականապես վնասակար են Միացյալ Նահանգների համար, որը որոշել է «ծերուկ Եվրոպան» հռչակել անազատության և ոչ ժողովրդավարական կառավարման տարածք: Եվ ինքնիշխան Հայաստանն անմիջապես ճշգրտել է իր ընթացքը, որը, ինչպես մինչև վերջերս պնդում էին ամենատարբեր ալենսիմոնյաններ, համապատասխանում է ժողովրդի ձգտումներին։ Ժողովուրդը կսպասի, եթե Թրամփն է ասել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին