Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մինչև վերջին վայրկյանը չէի հավատում, որ ես չեմ հաղթողը». Սիմոնը՝ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ու էմոցիաների մասին

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

««Դեպի Եվրատեսիլ»-ը իմ մեջ վառ տպավորություններ ու հիշողություններ է թողել,  որովհետև ձեռք եմ բերել լավ ընկերներ: Մարդիկ կային, որոնց հետ այդ ընթացքում եմ ծանոթացել, այդ թվում հաղթողի՝ Պարգի հետ:

Ես նրա մասին լսել էի, բայց ծանոթության առիթ չէր եղել:

 «Դեպի Եվրատեսիլ»-ը հնարավորություն տվեց, որ դառնանք շատ լավ ընկերներ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սիմոնը, ով ներկայացավ  «AY PAPAREY BYE» երգով ու ժյուրիի կողմից ստացավ ամենաբարձր գնահատականը:

Երգիչը՝ խոսելով իր ելույթի մասին, նշեց, որ երբ միանում է երաժշտությունը, բեմում ամեն ինչի մասին մոռանում է ու մաքսիմալ տրվում էմոցիաներին:

«Հետո տանն եմ նայել ելույթս և դժգոհ չեմ: Հպարտ եմ, որովհետև մեր և միջազգային ժյուրիի կողմից ստացել եմ ամենաբարձր միավորները: Եթե անկեղծ լինեմ, մինչև վերջին վայրկյանը չէի հավատում, որ ես չեմ հաղթողը:

Բայց, երբ քննարկում եմ ինքս իմ մեջ, հասկանում եմ, որ ես սոցցանցերում ակտիվ չեմ եղել, չեմ ունեցել նկարահանած տեսահոլովակներ:

Մարդիկ ինձ չեն ճանաչել այնպես, ինչպես մյուս մասնակիցներին: Ինձ առաջին անգամ են տեսել և կարծում եմ՝ դա է նպաստել, որ քվեարկության արդյունքներն այդպիսին են եղել: Չնայած, քիչ ձայն չէի հավաքել, ինչի համար հպարտ եմ»,- անկեղծացավ երգիչը:

Սիմոնը մեզ հետ զրույցում պատմեց, որ միշտ պատկերացրել է, որ կհաղթի ու իր հաղթանակը եթերում կնվիրի իր զույգ որդիներին:

«Երբ սառը գլխով դատում ես, ուզում ես գոհացնել քո հանդիսատեսին, մարդկանց, ովքեր քեզ քվեարկել ու հավատեցել են մինչև վերջին վայրկյանը:

Ես ու Պարգը համերգի  ամբողջ ընթացքում ետնաբեմում իրար երգեր էինք երգում: Միանշանակ նրա երգն իմ ֆավորտիների մեջ էր, ինչպես նաև՝ Արսենի ու «Altsight» խմբի երգը շատ եմ հավանել:

Մի շատ կարևոր բան եմ ուզում ասել. ես հիմա մեկնաբանություններում շատ եմ կարդում, որ իմ երկրպագուներն ինձ աջակցում են, ասում, որ ես պիտի գնայի, բայց ես ուզում եմ բոլորս միասին համախմբվենք ու աջակցենք Պարգին:

Մեր երկիրը մրցելու է այլ երկրների դեմ: Չեմ ուզում, որ ներքին մրցակցություն լինի: Կուզեմ՝ բոլորս նրան աջակցենք, որ շատ լավ ելույթ ունենա ու մեր երկիրը պատվով ներկայացնի:

Շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանը, որովհետև «Դեպի Եվրատեսիլ»-ի շրջանակներում մեր շոուբիզնեսը տեսավ ու ձեռք բերեց վառ արտիսնետրի: Հուսով եմ՝ նրանք առաջիկայում ցույց կտան իրենց նոր գործերն ու մեծ ներդրում կունենան մեր երգարվեստում»,- ամփոփեց երգիչը:

Սիմոնը նաև ընդգծեց, որ Եվրատեսիլ մեկնելու միտքն ու նպատակն իրենից չի բաժանվում:

«Գնամ, մեր երկիրը ներկայացնեմ, և ինչու ոչ՝ վերադառնամ հաղթանակով: Ամեն ինչ դեռ առջևում է»,- եզրափակեց նա:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութ