Այս ամեն ինչը պետք է ավարտվի իշխանափոխությամբ. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳԱվետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Էդգար Ղազարյանի դեմ հարուցած քրեական գործը մարդու հիմնարար իրավունքների, և մասնավորապես խոսքի իրավունքի դեմ այս վարչախմբի հերթական գռեհիկ ոտնձգությունն է:
Պարտվելով հանրային տառացիորեն բոլոր դիսկուրսներում, տապալելով ցանկացած հանրային խնդրի լուծում՝ ձյուն մաքրելուց մինչև արտաքին քաղաքականություն, այս վարչախեւմբը հուսահատ կառչում է ձեռքից փախչող իշխանության վերջին փշրանքներից, փորձելով իրավապահ համակարգը ծառայեցնել քաղաքական հակառակորդներին լռեցնելու տմարդի նպատակին:
Դատարանի բակում այսօր ուրախ էի տեսնել բազմաթիվ ընկերների, ծանոթների և պարզապես ազնիվ մարդկանց, որոնք հակադրվում են այդ ճնշմանը, և իրենց ներկայությամբ ապացուցում, որ մեզ լռեցնել հնարավոր չի: Իմ զորակցություն եմ հայտնում Էդգար Ղազարյանին, ուժ ու կորով մաղթում իրեն՝ այն հստակ համոզմամբ, որ այս ամենի ավարտը մենք շուտով կտեսնենք:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



