Ադրբեջանն այս գիշեր շփման գծում արձակել է ավելի քան 900 կրակոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային («AK» ինքնաձիգերից, «ДШК» գնդացիրներից, «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից), հրետանային (60 և 82 մմ-ոց ականանետերից) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից («ՀԱՆ-17») հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու նպատակով դիմել են կանխարգելիչ քայլերի և վստահորեն ապահովել առաջնային բնագծի պաշտպանությունը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



