Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր ֆիլմ՝ պատերազմական շրջանի մասին. Կադրեր

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Հայ-ռուսական կինոարտադրության մեջ ինքնատիպ ձեռագրով առանձնացող սցենարիստ-ռեժիսոր Մհեր Մկրտչյանն այս օրերին հանձն է առել նկարահանելու 1990-ականների և մերօրյա Հայաստանի մասին պատմող գեղարվեստական ֆիլմ: Թեև ֆիլմը հայերեն է, սակայն աշխատանքային վերնագիրն է «Линия»: Նկարահանումները սկսվել են հունվարի 15-ից: Երիտասարդ դերակատարները նկարահանման հրապարակում իրենց աշխատանքը կավարտեն փետրվարի կեսերին՝ տեղը զիջելով հասուն արտիստներին:

«Հրաշալի սցենար է գրված: Այժմ նկարահանվում են ֆիլմի առաջին մասերը, որտեղ մեր կերպարները դեռևս երիտասարդ են: Դերասանական այս կազմում են ներգրավված Էլեն Սարգսյանը, Սամվել Թոփալյանը, Անի Խաչիկյանը, Հայկ Պետրոսյանը… Մենք հիմա երբեմն-երբեմն՝ տան տեսարաններում նկարահանվում ենք, քանի որ դրսի եղանակն այդտեղ չի արտացոլվում: Սակայն մեր խմբի նկարահանումները կսկսվեն ապրիլ ամսին»-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց գլխավոր դերակատարուհի Նարինե Գրիգորյանը: 

Կերպարներին տարբեր ժամանակահատվածներում մարմնավորում են տարբեր սերունդների ներկայացուցիչ-դերասաններ: Նարինե Գրիգորյանի կերպարի՝ Սոֆիի պատանեկությունը մարմնավորում է Էլեն Սարգսյանը, Շանթ Հովհաննիսյանինը՝ Հայկ Պետրոսյանը, Անի Ղազարյանինը՝ Անի Խաչիկյանը, Արմեն Մարգարյանինը՝ Մհեր Մկրտչյան թատրոնի դերասան Ռուդիկ Մարտիրոսյանը:

«Հետաքրքիրն այն է, որ բավական նման դերասաններ են ընտրվել: Եթե ոչ արտաքինով, ապա գոնե էներգետիկ դաշտով հաստատ: Իմ կերպարը երկրաշարժի ժամանակ տարած մեծ սթրեսի հետևանքով խուլ ու համր է դառնում: Ես, Էլենը և Սոֆիի եղբորը մարմնավորող դերասանը խուլ ու համրերի միությունում բավական լավ ուսումնասիրել ենք ժեստերի լեզուն, նկարահանումների ամբողջ ընթացքում էլ  մասնագետը մեր կողքին է լինում, որպեսզի գրագետ ու ճիշտ լինի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ թեև պատերազմի տարիների մասին ֆիլմեր նկարահանվել են, սակայն սա իր տեսակով տարբերվում է. «4 ընկեր են, որոնցից երկուսը մեկնում է պատերազմ, մեկը՝ Մոսկվա, մյուսը՝ ԱՄՆ: Պատերազմ մեկնած տղաները զոհվում ու հերոսանում են, իսկ չմեկնածները 20 տարի անց խղճի խայթ են զգում… Այս ֆիլմը մյուսներից տարբերվում է նրանով, որ ներկայացվում են ոչ միայն այդ տարիները, այլև՝ պատերազմից հետոն. ի՞նչ է տեղի ունենում մեր օրերում, որքանո՞վ է պատերազմն ազդել այս իրականության վրա, մարդկանց վրա»:

Դերասանուհին հիացմունքով անդրադարձավ նաև նկարահանման ընթացքին՝ խոստովանելով. «Սա հայկական ֆիլմ է՝ ոչ հայկական ճշտապահությամբ: Նկարահանումները չափազանց կազմակերպված են ընթանում, նշված ժամից որևէ կերպ չենք շեղվում: Այդ ճշտապահությունը կատարելության է հասցված: Նույնիսկ արդեն որոշված են նկարահանումների ավարտի, ֆիլմի պրեմիերայի օրերը: Աշխատանքներն էլ շատ արագ են ընթանում»:

Ֆիլմի սցենարիստը և ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է, օպերատորը՝ Վահագն Տեր-Հակոբյանը: Առաջին մասի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 21-ին, երկրորդ մասը՝ դեկտեմբերին: Նշենք, որ առաջին հատվածում պատերազմական, երկորդում՝ հետպատերազմյան տարիներն են ներկայացվելու: Մեծ էկրաններին ֆիլմը կներկայացվի երկու մասով, հեռուստաէկրաններին՝ չորս:

Ի դեպ, «Линия»-ն նկարահանվում է Շարմ ընկերության պատվերով, ֆիլմի պրոդուսերն է Ռուբեն Ջաղինյանը:

 

 

 

Փաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանՀաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել Ավետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանԵկեղեցին հայցադիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ Մոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճար Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր Անկարայում ՆԱՏՕ-ի երկրները հռչակագիր են ընդունել Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Հուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանԱշխարհը կանգնած է նոր վտանգի առաջ․ գիտնականները զգուշացնում են մի սպառնալիքի մասին, որը կարող է փոխել միլիոնավոր մարդկանց կյանքըՎաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԸնկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքըՎրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո Ինչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն Մարուքյան0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ 17-ամյա զբոսաշրջիկը հարբել է հյուրանոցներից մեկում, ընկել պատշգամբից և մահացելԵրևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Որ մասնագիտություններն են առաջիկա տարիներին ամենաբարձր աշխատավարձը խոստանումՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո Կինը փորձել է ամուսնու ձեռքից հանել օձի թույնը, բայց ինքն է թունավորվելՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Կոկորդի ցավից մինչև անվասայլակ. դենգեի տենդԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին պատշաճ կերպով կատարել ստորագրված փոխըմբռնման հուշագիրը