Իրանի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները նահանջել են 26-րդ ու 27-րդ տեղերը
ՍՊՈՐՏԻրանի Մաշհադ քաղաքում ընթացող Ֆիրդուսու անվան շախմատի միջազգային մրցաշարում փետրվարի 1-ին կայացել են 4-րդ եւ 5-րդ տուրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մրցաշարին մասնակցող Կարեն Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանը ունեն 3,5-ական միավոր եւ կիսում են 26-րդ ու 27-րդ տեղերը: Հայ շախմատիստներն առաջատարներից հետ են 1,5 միավորով:
Կարեն Գրիգորյանը 4-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել Ադրբեջանցի Վուգեր Ռասոլովի հետ, ապա պարտվել ռուս Մաքսիմ Չիգաեվին: Հովհաննես Գաբուզյանը 4-րդ տուրում պարտվել է Իրանը ներկայացնող Պուրիա Դարինին, ոչ ոքի խաղացել ուկրաինացի Մաքսիմ Պոլյակովի հետ:
Մրցաշարում հանդես է գալիս 200 շախմատիստ, որոնցից 16-ը գրոսմայստերներ են, 5-ը՝ միջազգային կարգի վարպետներ:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



