Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության». Անդրանիկ Օզանյանի պատգամները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայոց պատմությունը փորձել հենց այնպես մոռանալ անհնարին է։ Հայոց պատմության էջերում կան այնպիսի դեպքեր և դեպքեր, որոնց մասին յուրաքանչյուր ոք պետք է իմանա։

Դեպքերից, օրինակ, անմոռանալի է Հայ ազատագրական շարժումը, իսկ դեմքերից՝ Անդրանիկ Օզանյանն, ով առանձնակի դեր է ունեցել այդ գործում։

Անդրանիկ Օզանյանը կամ Զորավար Անդրանիկը, ինչպես և անվանում էին նրան, հայոց պատմության մեջ ունի իր առանձնահատուկ դերն ու նշանակությունը։

Այսօր Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է։

ArmLur.am-ը ներկայացնում է Զորավարի մտքերը և Զորավարի մասին հետաքրքիր դեպքեր։

Զորավար Անդրանիկի կյանքն ամենահեշտերից և գունավորներից չի եղել։

Անդրանիկը 1 տարեկանում կորցրել է մորը, իսկ մոր կորստից հետո իրեն խնամել է Նազելին՝ ավագ քույրը։

Չնայած որ մանկությունից արդեն կար մորը կորցնելու անդառնալի ցավը, որը երբեք և ոչ մի ձևով չի մոռացվում, Անդրանիկը կորցրել է նաև կնոջը։ Զորավար Անդրանիկն ամուսնացել է 17 տարեկանում։ Ապագա զորավարի կինը մահացել է ծննդաբերության ժամանակ, իսկ հաջորդ օրը՝ նորածին որդին։ Հետագայում Անդրանիկն ասել է, որ ամենադաժան լուրը որը լսել է, դա առաջինը զավակի մահվան լուրը լսելն էր, իսկ երկրորդը՝ Գևորգ Չաուշի։

Անդրանիկ Օզանյանը 17 տարեկանում ձերբակալվել է թուրք ոստիկանին ծեծի ենթարկելու համար, իսկ 2 տարի բանտում մնալուց հետո ընկերների օգնությամբ փախել և հասել է Կոստանդնուպոլիս, աշխատել ատաղծագործ։ Օզանյանի հեղափոխական կյանքը հենց այդ ժամանակվանից էլ սկսել է։

Անդրանիկ Օզանյանը հայտնի է իր հերոսական արարքներով։ 19-րդ դարի վերջում թուրքերը մտադրություններ ունեին վերացնելու հայդուկապետ Աղբյուր Սերոբին և այդ պատճառով էլ թունավորված ուտելիք և ծխախոտ են ուղարկել հայդուկապետի տուն։ Հայդուկապետ Աղբյուր Սերոբը ոչինչ չկասկածելով օգտագործել է թունավորված ծխախոտը։ 1899 թվականի նոյեմբեր ամսին արդեն թունավորված Աղբյուր Սերոբը զինակիցների հետ պաշարվել է Գելիեգուզանում: Հայդուկապետի դին ընկել է թշնամու ձեռքը եւ գլխատվել: Կռվում զոհվել են նաև Սերոբի որդին ու երկու եղբայրները: Աղբյուր Սերոբի գլուխը թաղվել է Բիթլիսի Սուրբ Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում:  Վիրավորվել է կինը՝ Սոսե մայրիկը, և գերեվարվել։

Դեպքի մասին իմանալով Անդրանիկ Օզանյանն ու Գևորգ Չաուշը, միանգամից լծվում են գործի և իմանալով բոլոր դավաճանների անունները ոչնչացնում են նրանց։

Զորավար Անդրանիկը փայլել է նաև իր համարձակությամբ։

Զորավարն ապտակել է 5-րդ բանակային կորպուսի զորահրամանատար գեներալ Տրուխինին 1915 թվականի հուլիսին։ Այն բանից հետո, երբ հրաման ստացվեց Վան-Վասպուրականը թողնելու մասին, առաջին կամավորական ջոկատի հրամանատար զորավար Անդրանիկը հեռագրով անմիջապես դիմեց Կովկասյան ճակատի շտաբի պետ գեներալ Յուդենիչին, որ ինքը իր կամավորներով և տեղի բնակչությամբ կարող է պաշտպանել Վանը, միայն թե իրենց ապահովեն զինամթերքով և լեռնային հրետանիով։ Յուդենիչը տվեց իր համաձայնությունը, բայց ահա նրա այդ հեռագիրը Տրուխինը թաքցրել էր։ Այդ մասին ահազանգ տվեց Տրուխինի կապիտան Արշակ Շահխաթունին։ Այս ամենին ետևեց Անդրանիկի ապտակը։ Սկսվեց Վասպուրականի բնակչության աղետալի նահանջը, հուլիսի 31-ին Վասպուրականի լեռներում ձյուն եկավ, երեխաների զգալի մասը մահացավ։ Մոտ 500 երեխաների փրկեցին ռուս կազակները, յուրաքանչյուրը իր յափնջու տակ դուրս բերեց մի երեխայի` հակառակ ռուսական զորքի նահանջը իրականացնող գեներալ-լեյտենանտ Աբասցիևի հրամանի. «Ոչ մի աջակցություն բնակչությանը»։ Հայատյաց գեներալը նույնպես իրենը հասանելիք ապտակը ստացել է։ Անդրանիկը Աբասցիևի ոտքերի տակ է նետել Յուդենիչի հեռագիրը՝ հայհոյելով գեներալի ուսնոցը և ուսադիրները։

Զորավարը բոլորի աչքի առաջ ծեծի է ենթարկել 5-րդ բանակային կորպուսի հետախուզության պետի տեղակալ կապիտան Դևոյանին, որը չափազանցված տեղեկություններ էր հաղորդել թշնամու գերակշիռ ուժերի մասին։

Ներկայացնում ենք նաև զորավարի մտքերը, որոնք հաստատ պետք է կարդալ։

․ Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը եւ ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում։

․ Եթէ այս անգամ ցաւը զիս տանի, մարմինս օտար հողի վրայ չթողո՛ւս…անպայման Հայաստան փոխադրէք:Նուարդին փղձկումին վրայ, եթե կարելի չըլլայ փափաքս իրագործել, մարմինս Վառնա տարէք եւ թաղեցէք քրոջս՝ Նազելիի, գերեզմանին քով:

․ Մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մի Օջախ:

․ Եթե կուզեն ինձ պատիվ անել, ես իմ արձանը չեմ ուզում, փառավոր թաղում չեմ ուզում: Թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ փոքրիկ ուսումնարան կառուցի հայ մանուկների համար: Այս է իմ ամբողջ բաղձանքս և բարոյական պահանջս հայ ժողովրդից:

․ Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելու ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգին համար:

․ Ամեն հայ, եթե միմիայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ:

․ «Գործս կիսատ մնաց…» (օգոստոսի 31, 1927, Անդրանիկի վերջին խոսքերը մահվանից առաջ):

Աննա Սրապիոնյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել Կարապետյան