Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը անցկացրեց տոնական միջոցառում՝ նվիրված Սովետական բանակի և ռազմածովային նավատորմի կազմավորմանը (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Փետրվարի 23-ին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը անցկացրեց տոնական միջոցառում, նվիրված Սովետական բանակի և ռազմածովային նավատորմի կազմավորման 107 տարեդարձին՝ ի աջակցություն ռուսական 102-րդ ռազմաբազայի և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչության։

Առավոտյան ՀԿԿ Երևանի քաղկոմի կոմունիստները ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին «Հաղթանակ»զբոսայգում գտնվող Անմար կրակին։ Այնուհետև ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհվեցին Ալեքսանդր Մյասնիկյանի և Ստեփան Շահումյանի հուշարձաններին։

ՀԿԿ Կենտկոմի դիմաց բացվել էր դաշտային խոհանոց՝ ռազմաճակատային շիլայով, որի իրագործումը հնարավոր եղավ շնորհիվ ԱԴԾ սահմանապահ վարչության։

Միջոցառումը բացվեց տոնական համերգով։ Արտիստները կատարեցին հայերեն և ռուսերեն ստեղծագործություններ՝ օրվա խորհրդին համապատասխան,, արտացոլելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը:։ Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը տեսակապով՝ Դոնբասից։

-Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սովետական բանակի և ռազմածովային նավատորմի օրվա կապակցությամբ։ Սովետական բանակը կազմավորվեց, որպես սոցիալիստական նվաճումների և խորհրդային ժողովրդի պաշտպան։ Իր մեծ և անուրանալի ներդրումն ունեցավ սովետական բանակի կազմավորման գործում նաև հայ ժողովուրդը՝ քաղաքացիական կռիվներից մինչև Բեռլինի գրավում։

Այսօր ես այստեղից՝ «Սաուր Մոգիլայից» իմ շնորհավորանքն եմ հղում ոչ միայն հայ, այլև Դոնբասի հերոսական ժողովրդին։ Հայ ժողովրդից ավելի լավ ոչ մեկ չի հասկանա Դոնբասի ժողովրդի ցավն ու վիշտը։ Ինչպես մենք, այնպես էլ նրանք, տեսել են ցեղասպանություն, արտագաղթ, տարածքների բռնազավթում, հայրենազրկում։ Բայց Դոնբասի հերոսական ժողովրդի պայքարը տվեց իր բաղձալի արդյունքը, և ինչպես 1943թ, երբ հենց այստեղից սկսվեց արևելյան Եվրոպայի ազատագրումը, այնպես էլ հիմա, կրկին Դոնբասից է ընթանում նէոֆաշիզմի դեմ պայքարը։

Թանկագին բարեկամներ, թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել բոլորիս այս հրաշալի օրվա կապակցությամբ։

          Փառք Սովետական Կարմիր բանակին և ռազմածովային նավատորմին։

          Փռք Հայաստանի և Դոնբասի հերոսական ժողովրդին։

Հավերժ փառք մեր դարավոր եղբայրությանն ու բարեկամությանը,- իր ելույթում ասաց ընկեր Ղազարյանը։ Այնուհետև ցուցադրվեց տեսանյութ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության նախագահ Դենիս Պուիշիլինի և ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի պաշտոնական հանդիպումից։ Դոնեցկի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ցուցաբերած աջակցության, հումանիտար օգնության համար, իսկ Երջանիկ Ղազարյանն ասաց, որ հայ կոմունիստներն առաջինն էին, որ աջակցեցին Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիան և լավ են հասկանում այն դժվարություններն ու տառապանքները որի միջով անցել են Դոնբասի հերոսական ժողովուրդը։

 Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Հայաստանի Կոմունիստական Երիտասարդական միության ներկայացուցիչ Հրայր Դադիկյանը, ով իր ելույթում կոչ արեց երիտասարդներին հավատարիմ մնալ իրենց հաղթանակած պապերի նվիրական գաղափարին և բարձր պահել հերոսական նախնիների անունն ու սխրանքը։

Համերգի ավարտին մասնակիցները Հայաստանի Հանրապետությունում  Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց  բացեցին «Հաղթանակի» մեծ դրոշը և փողային նվագախմբի ուղեկցությամբ  երթով շարժվեցին Ստեփան Շահումյանի հրապարակ։

Շահումյանի հրապարակից մասնակիցներն ավտոշարասյունով ուղևորվեցին Գյումրի։

Տոնական միջոցառումների մասնակիցները, «Հաղթանակի» մեծ դրոշով, ռուսական փողային նվագախմբի ուղեկցությամբ շարժվեցին դեպի Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցին ֆաշիզմի դեմ պայքարում անմահացած հերոսների հիշատակին։

Գյումրու թիվ 8 զինվորական թաղամասում ևս տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ համերգ, հյուրասիրություն։ Գյումրիի բնակիչները մեծ ուրախությամբ ու խանդավառությամբ մասնակցեցին միջոցառմանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Գագիկ Մանուկյանը, ով շնորհավորեց բոլորին փետրվարի 23ի կապակցությամբ, նշելով Կարմիր բանակի ստեղծման բարդ և դժվարին ուղին ու հերոսական տարեգրությունը։ Գյումրիում ևս ելույթ ունեցան հայ և ռուս արտիստներ։

-Այսօր՝ փետրվարի 23-ին, հատկապես արդիական են հնչում հայտնի հայ բանաստեղծ ՍՈՂՈՄՈՆ ՏԱՐՈՆՑՈՒ այս տողերը։ «Մենք նշում ենք Խորհրդային Բանակի ծննդյան օրը՝ խորհրդային ողջ ժողովրդի սիրելի տոնը։ Մենք խոնարհվում ենք բոլոր հերոսական զինվորների առջև՝ հնագույն ժամանակներից մինչև օրս, ովքեր քաջաբար պաշտպանել են հայրենի հողը օտարերկրյա նվաճողներից»։

Ցավոք, այժմ աշխարհի տարբեր հատվածներում գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը, իշխանության են ձգտում ծայրահեղ ազգայնականները, մենք տեսնում ենք նաև ռուսատյացության դրսևորումներ։ Համաշխարհային հանրությունը պետք է ամեն կերպ խոչընդոտի նեոֆաշիզմի, շովինիզմի, քսենոֆոբիայի բոլոր ձևերի, ատելության, ռասայական և ազգային գերազանցության, ինչպես նաև ծայրահեղ ազգայնականության ցանկացած դրսևորումներին։ Հաղորդավարի այս խոսքերից հետո ցուցադրվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի Դոնբաս կատարած այցի մասին տեսահոլովակ՝ ԴԺՀ նախագահ Դենիս Պուշիլինի հետ նրա հանդիպման, հայ կոմունիստների կողմից ուղարկված հումանիտար օգնության և ազգաբնակչության հետ հանդիպման մասին։

Ելույթի համար խոսք տրվեց նաև Հայաստանի Կոմունիստական երիտասարդական միության անդամ, գյումրեցի, Ռազմիկ Դավթյանին։

«Իմ նախնիներից Սերոժ պապը ինքնակամ մեկնել է ճակատ 16 տարեկանում 1941 թվականին կեղծելով ծննդյան տարեթիվը և ասելով որ 18 տարեկան է: Նա 2 անգամ փախել է ֆաշիստական գերությունից ու միացել պարտիզաններին իսկ վերջում միացել Կարմիր բանակին և ազատագրել է ֆաշիստներից Չեխիան: Իսկ մյուս՝ Աղվան պապս, պաշտպանել է Կովկասը Գերմանական հորդաներից: Չնայած այդ ծանրագույն իրադարձություններին նրանք կռվել ու կերտել են այդ հաղթանակը: Այժմ մեր հերթն է կատարել անհնարինը: Այժմ մեր սերունդի ժամանակն է: Եկեք գետնով չտանք մեր պապերի պատիվը ու դառնանք արժանի նախնիներին - արժանի հետնորդներ»,-իր ելույթում ասաց Ռազմիկը։

Նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, որովհետև շարքային քաղաքացիները  մեծ սիրով և ուրախությամբ են մասնակցում դրանց, վերհիշելով սովետական տարիների երանելի օրերը։ Նաև շատ լավ են հասկանում հայ և ռուս ժողովուրդների անխախտ բարեկամության անհրաժեշտությունը, առանց որի մեր շատ սիրելի Հայաստանի անկախությունը և գոյությունն ընդհանրապես, կդրվեն շատ մեծ հարցականի տակ։

 

 

Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO