Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ընտրությունների հեռանկարը և «ապագա կա»-ի կործանարար հետևանքների դասերը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական հերթական ընտրություններին։ Իրապես հաջորդ տարի տեղի ունենալիք ընտրական գործընթացը վճռորոշ է լինելու մեր երկրի համար։ Նշում ենք հաջորդ տարին՝ չբացառելով նաև այս տարեվերջին արտահերթ ընտրությունների հավանականությունը: Սակայն որ տարբերակն էլ լինի, փաստը մնում է փաստ, որ առաջիկա ընտրությունները «յոթ սարից այն կողմ» չեն:

Եվ հասկանալի է, որ մեր քաղաքացիների ձայներից է կախված լինելու, թե ինչ իրավիճակ կունենանք, ներկա պարտվողական, զիջողական, կոլապսային վիճակը կփոխվի, թե ոչ։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը ողջ ուժող կիրառելու է վարչական ռեսուրս, այդուամենայնիվ, նրա վարկանիշն այնքան ցածր է, որ մեր քաղաքացիների ակտիվության, սթափության ու անցած տարիներից դասեր քաղելու ունակության պարագայում նույնիսկ դա չի կարող փրկել ներկա իշխանություններին:

Իսկ մինչ այդ փորձենք վերհիշել, թե ինչպես էր 2021 թվականին Փաշինյանն իր ընտրարշավն իրականացնում և ինչ մեծ խոստումներ էր տալիս։ Նա մուրճը ձեռքին բնակավայրից բնակավայր էր գնում՝ հայտարարելով, թե ինքը պողպատե մանդատ է ցանկանում, և իր ընտրությունից հետո մուրճը գործելու է։ Բայց իրականում այդ մուրճը գործեց միայն ընդդիմության և ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ։ Նկատի ունենք առաջին հերթին բազմաթիվ ընդդիմադիր գործիչների ու իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած անձանց նկատմամբ քրեական հետապնդման գործիքակազմի կիրառումը։ Ու մինչև այսօր տեսնում ենք այս գործընթացի շարունակությունը։ Ավելին, որքան մոտենան ընտրությունները, այնքան Նիկոլ Փաշինյանն ավելի ուժգին է կիրառելու իրավապահ համակարգը՝ որպես իր քաղաքական ու անձնական շահերի սպասարկման գործիք:

Իսկ մյուս կողմից էլ դեռ 2018 թվականի իշխանափոխությունից ու նույն թվականի ընտրությունների քարոզարշավից սկսած արմատավորվող ատելության և թշնամանքի գեներացման «մշակույթը» 2021 թվականին ավելի խորացավ՝ ի հեճուկս առկա բարդ իրավիճակի։ Ավելին, այդ ամենը հիմա նոր «բարձունքներ» է նվաճում: Մարդիկ այնքան են թշնամացել միմյանց նկատմամբ, որ լրահոսում արդեն սովորական են դարձել մեկը մյուսին վնասելու, ծեծուջարդի ու սպանությունների մասին հաղորդագրությունները։ Էլ չենք խոսում այն մասին, որ սոցցանցերում պարզապես հայհոյանքի, սպառնալիքների, չարության, ատելության «խրախճանք» է, որը, բնականաբար, ավտոմատ տեղափոխվում է իրական կյանք:

Մյուս կողմից՝ Փաշինյանն անընդհատ խոստանում էր (թե՛ 2018 թվականին, թե՛ հատկապես 2021 թվականի ընտրությունների ժամանակ), որ ժողովրդից թալանվածը հետ է բերելու, բայց նրա պաշտոնավարման հերթական ժամկետն արդեն մոտենում է ավարտին, ժողովուրդն այդպես էլ չի նկատում, որ թալանվածը վերադարձվում է իրեն։ Եթե իսկապես մեծ միջոցներ վերադարձված լինեին, ապա կարելի էր դրանով ժողովրդի համար կոնկրետ հարց լուծել։ Առավել մանրակրկիտ դիտարկելու դեպքում կհասկանանք, որ մի քանի ցուցադրական հաղորդագրություններից, աղմուկ-աղաղակից ու չնչին չափերի վերադարձված միջոցներից բացի ոչինչ չկա։ Հիմա Փաշինյանն իր սոցցանցի էջում կենտրոնանում է 2010 թվականի արտադրության ինչ-որ «Range Rover»-ի, կամ մի քանի մետր հողատարածքի վերադարձի վրա։ Ընդունեք, որ զավեշտալի է։ Ավելին, ոչ միայն զավեշտ է, այլև ուղղակի ծաղր հանրության, հատկապես իր կողմնակիցների նկատմամբ, որքան էլ նրանք հիմա արդեն շատ փոքրաթիվ լինեն:

Սրան զուգահեռ իշխանությունները ժողովրդի հաշվին, այսինքն՝ հարկատուների վճարած գումարներով ոչ միայն խոշոր աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, այլև բազմաթիվ այլ շռայլ ծախսեր են իրականացնում։ Դեռ չենք խոսում այն մասին, որ շատ գնումներ էլ կատարում են գաղտնիության քողի ներքո, որ հանրությունը տեղյակ չլինի։

Արցախյան պատերազմի ավարտից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարում էր, թե «ապագա կա», որն էլ դարձավ իր ընտրարշավի կարգախոսը։ Պարզվեց՝ ապագա կա միայն քպականների ու նրանց մերձավորների համար: Իսկ հայ ժողովուրդը հիմա «վայելում է» այդ «ապագան», երբ 2023 թվականին Արցախն ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին, հազարավոր արցախցիներ ուղղակի բռնագաղթի ենթարկվեցին։ Այդ «ապագայի» մաս է կազմում նաև այն, որ Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասն այսօր գտնվում է օկուպացիայի տակ, գումարած, որ Տավուշում իրականացված «սահմանազատման» արդյունքում նոր տարածքներ զիջվեցին հակառակորդին։ Մյուս կողմից՝ հենց Փաշինյանն էր, որ ընտրարշավի ժամանակ խոստանում էր, թե Բաքվում պահվող գերիներին վերադարձնելու է, բայց մինչ օրս ոչ միայն գերիներ կան Ադրբեջանում, այլև Բաքուն գերեվարել, պահում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին և նրանց մասնակցությամբ դատական շոու նկարահանում։

Փաշինյանը խոստանում էր, որ պաշտպանելու է Հայաստանի ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը, բայց դրա փոխարեն արտաքին պարտադրանքը բերում է մեր ներքին հանրային կյանք։ Իրավիճակն այնտեղ է հասել, որ արդեն Ադրբեջանն ու Թուրքիան պետք է որոշեն, թե հայ ժողովուրդն ինչպիսի պետության մեջ պիտի ապրի կամ ինչպիսի Սահմանադրություն ունենա։ Սահմանադրությունը փոխելու՝ Բաքվից հնչող պահանջներին համապատասխան՝ Փաշինյանը սկսել է նոր Սահմանադրություն ունենալու նախապատրաստությունը՝ չնայած լոլոներ է կարդում, թե իբր դրանով բարձրանալու է Հայաստանի մրցունակությունը տարածաշրջանում։

Նոր Սահմանադրության ընդունման նպատակը շատ պարզ է՝ հանրային մակարդակում ընդունելի դարձնել հայ ժողովրդի անօտարելի իրավունքներից ու պահանջատիրությունից հրաժարվելը։ Ու դրսից հնչող պահանջներին համապատասխան՝ այնպիսի օրենսդրական միջավայր են փորձելու ստեղծել, որ հետագայում ապահովվի ադրբեջանցիների ներհոսքը դեպի Հայաստան։ Փաստացի ստացվում է, որ մինչ Փաշինյանը իր պողպատե մանդատն ու մուրճը կիրառում էր ընդդիմության նկատմամբ, թուրքադրբեջանական մուրճն անընդհատ Հայաստանի գլխին էր իջնում։

Իսկ եթե ավելացնենք, որ այդ «ապագայում» Հայաստանի քաղաքացիների (բացի քպականներից ու նրանց մերձավորներից) կյանքը գնալով բարդանում է, որ աղքատությունն ավելի ու ավելի մեծ ծավալներ է ստանում, ապա «ապագա կա»-ի կառուցվածքն ու հետևանքներն ավելի պարզ կլինեն: Ու ընդհանրապես, որևէ ուղղություն չկա, որ հնարավոր լինի ասել, թե իրոք հաջողությունների ենք հասել. միայն ձախողումներ են և ավերումներ։

Տրամաբանորեն այսքանից հետո Փաշինյանը հաջորդ ընտրություններին վերարտադրվելու շանս չպետք է ունենա, առավել ևս, կրկնենք, նրա վարկանիշը ձգտում է իր իսկական վարկանիշին, այն է՝ հայտնի 7 տոկոսին։ Ուղղակի ընդդիմության դաշտը ևս լճացած է, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերը մի կողմից, կարծես, հարմարվել են նոր իրավիճակին, իսկ մյուս կողմից՝ ընդդիմության շարքերում խանդը, ներքին բախումներն ու անառողջ մրցակցությունը լուրջ խոչընդոտ են դառնում։ Բայց ժամանակ կա, ու առկա վակուումը հնարավոր է ու պետք է լցնել համազգային օրակարգի շուրջ էներգետիկա ձևավորելու և իրական հույս արթնացնելու միջոցով։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը