Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում իրոք գործում է 5-րդ շարասյուն ու այդ շարասյունը հենց Նիկոլ Փաշինյանն է

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ ընթացող դատավարական բեմականացումը, նրանց կտտանքների ենթարկելու փաստերը, միևնույն ժամանակ հանուն նրանց ազատության Հայաստանում տեղի ունեցող հուզումներն ու այդ ամենի ֆոնին իշխանության քար լռությունը, ապացուցում են, որ հասարակություն-իշխանություն կապն անդառնելիորեն խզված է։

Այս պահին կարող ենք փաստել, որ Հայաստանում առկա է քաղաքական երկու օրակարգ. առաջինն ու ամենակարևորը՝ հասարակության կողմից առաջ մղվող օրակարգն է, որի ականատեսն ենք լինում գրեթե ամեն օր և որն իրոք միտված է սպասարկելու Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի շահերը, երկրորդ օրակարգը իշխանության «Իրական Հայաստանի» կեղծ գաղափարաբանությունն է, որը ոչ մի աղերս չունի իրական Հայաստանի հետ։

Այո, հենց հասարակությունն է ներկայումս թելադրում երկարաժամկետ առումով պետության շահերը սպասարկող օրակարգ, քանի որ Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների Բաքվի բանտում գտնվելը, բացի բարոյական, հայրենասիրական զեղումներից, ունի նաև քաղաքական լուրջ բաղադրիչ։ Եթե այսօր Ադրբեջանին հաջողվի վերջնականապես կոտրել հայոց պետականության ողնաշարը, կոտրել հայ հասարակության կամքը, ապա դա ունենալու է եթե ոչ անդառնալի, համենայն դեպս՝ երկար ժամանակ դժվարաշտկելի հետևանքներ։

Միամտություն է կարծելը, որ մեր պետականության ողնաշարը կոտրելուն միտված քայլեր անում է միայն Ալիևը, ինչը բնական ու հասկանալի կլիներ թշնամու կողմից։
Նիկոլ Փաշինյանը հաճախ է սիրում կրկնել, որ Հայաստանում գործում է 5-րդ շարասյուն, որն ուղղակի, թե անուղղակի օգնում է Ալիևին իր նախաձեռնություններում։ Ստիպված ենք ընդունել, որ այո, այդ հարցում Նիկոլ Փաշինյանը չի սխալվում, Հայաստանում իրոք գործում է ադրբեջանական շահերը սպասարկող 5-րդ շարասյուն ու այդ շարասյան հիմնադիրն ու ղեկավարը հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մեր մյուս գերիների ազատ արձակմանը հասնելու ուղղությամբ իշխանության չարվող քայլերի արմատները պետք է փնտրել Պրահայում, որտեղ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, այնուհետև հայտարարեց, որ իր սխալն է եղել այն, որ ավելի շուտ չի ասել, որ Արցախն Ադրբեջանի մաս է։
Հետևաբար Փաշինյանի տրամաբանությամբ, Բաքվում դատում են ոչ թե մեր հայրենակիցներին, այլ ընդամենը Ադրբեջանի քաղաքացիներին, որոնք պարզապես ազգությամբ հայ են, իսկ Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, չի ցանկանում միջամտել հարևան պետության ներքին գործերին։

Կարեն Կարապետյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

Հայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան