Մարտի 1-ը բացահայտվա՞ծ է, թե՝ ոչ. Փաշինյանը հակասում է ինքն իրեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մարտի 1-ի բացահայտման հետ կապված իր հայտարարությամբ հակասեց իր՝ ավելի վաղ արված հայտարարություններին: Եթե 2018 թվականին եւ դրան հաջորդող տարիներին տարբեր առիթներով Փաշինյանն ասում էր, թե Մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է, ապա այսօր նա հայտարարեց, որ ինքը երբեք չի ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է:
«Երբեք չեմ ասել ամբողջությամբ, ամբողջությամբ բառը չեմ օգտագործել, գործերը պետք ա բացահայտվեն էնքան, ինչքան դա հնարավոր ա բացահայտել, օբյեկտիվորեն ինչքա՞ն ա հնարավոր բացահայտել: Ինչքան հնարավոր ա բացահայտել, էնքան պետք ա բացահայտվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2018 թվականին նա հայտարարում էր, որ Մարտի 1-ը ամբողջ ծավալով բացահայտված է, 2021թվականին էլ ասում էր, որ Մարտի 1-ի գործն ամենայն մանրամասնությամբ բացահայտված է, 2023 թվականին էլ ասում էր, որ Մարտի 1-ը բացահայտված է, սակայն մեղավորները պատժված չեն:
Հետևեք մեզ՝ այստեղ