Աշոտյանը դրական է գնահատում դասապրոցեսի վերսկսումը դպրոցներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՁմեռային արձակուրդներից հետո առաջին օրը դպրոց է հաճախել դպրոցականների 75-80 տոկոսը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Այս տոկոսը պայմանավորված է ոչ միայն հիվանդություններով, այլ նաև ծնողների զգուշավորությամբ: Ի դեպ, սովորական օրերին հաճախումների տոկոսը կազմում է 85-90 տոկոս: Դասապրոցեսը նորմալ հունով է ընթանում, դպրոցները մինչ այդ ջեռուցվել են, սակայն կան գյուղեր, որտեղ դպրոցներում դասերը չեն սկսվել հենց ջեռուցման պատճառով: Այդ դպրոցներում էլ դասերը կվերսկսվեն այս շաբաթվա ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:
Աշոտյանը հավելեց, որ ամեն ինչ կընթանա նախապես հրապարակված ցուցակի համաձայն. կամ շաբաթ օրերին դասեր կլինեն, կամ դասաժամերը կավելացվեն:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



