Հռոմի պապը խաղալու Է արկածային ֆիլմում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀռոմի Ֆրանցիսկոս պապը խաղալու Է «Արեգակից անդին» ընտանեկան արկածային ժապավենում, ընդ որում նա նկարահանվելու Է հենց պապի դերում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարն առաջին անգամ Է մասնակցելու գեղարվեստական ֆիլմի նկարահանումների: Ժապավենի վրա աշխատանքը կսկսվի 2016 թվականի առաջին կեսին Իտալիա յում:
Ինչպես նշում Է հրատարակությունը, Հռոմի պապը ինքն Է կինեմատոգրաֆիստներին խնդրել ստեղծել մի ֆիլմ, որը կկարողանար երեխաներին բացատրել Հիսուս Քրիստոսի պատգամը:
Նախագծի հիմքում Նոր Կտակարանն Է: Գլխավոր հերոսները կդառնան երեխաները, որոնք, սցենարիստ Գարսիելա Ռոդրիգեսի մտահղացմամբ, խոհրդանշելու են առաքյալներին:
Կինոնկարի վարձույթից ստացվելիք հասույթը պլանավորվում Է տրամադրել բարեգործությանը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



