Անհետ կորածների հարազատները զայրացած են. սպասվում են նոր ակցիաներ
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Գործող իշխանությունները հերթական անգամ խաբել են անհետ կորածների հարազատներին, և առաջիկայում նոր, ավելի լայն բողոքի ակցիաներ են սպասվում։ Ընդ որում, ծնողներին խաբելու գործում թե՛ ԱԺ-ի, թե՛ ԱԱԾ-ի դերը կա։
Դեռ հունվարի 30-ին խորհրդարանում կայացել էր անհետ կորածների ծնողների հանդիպումը պատգամավորների և պաշտոնյաների հետ։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստացել էր մեկ ամսում կրկին հանդիպում կազմակերպել, ներկայացնել, թե ինչ աշխատանքներ են կատարվել անհետ կորածների հարցով:
Աշխատանք, որպես, այդպիսին, չի կատարվել, ԱԱԾ-ն էլ ձախողել է ադրբեջանական կողմի հետ բանակցությունները, որևէ առարկայական բան հարազատներին ասել չեն կարող։ Անդրանիկ Քոչարյանն էլ այս օրերին անհասանելի է դարձել ծնողների համար, խորհրդարանից էլ հրաժարվում են տեղեկություն ասել սպասվելիք հանդիպման մասին։
Անժելա Սահակյան