Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մեր դեպքը մի քիչ ուրիշ էր, մենք գրեթե չէինք շփվում. Անահիտ Մութաֆյանը՝ հոր, ընտանիքի և դերերի մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ը հյուրընկալել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանին, ով նկարահանվում է նաև  «PanArmenian Tv»-ի  «Առաջնորդները» հեռուստասերիալում: Երիտասարդ դերասանուհին այս օրերին նոր պիես է պատրաստում, որտեղ կանդրադառնա իր հայրենի՝ Գյումրի քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին... Անահիտն անկեղծացավ ոչ միայն ստեղծագործական և անձնական կյանքի շուրջ. կարոտով ու տխրությամբ, բայց ժպիտով վերհիշեց հայրիկի՝ թատերագետ Լևոն Մութաֆյանի հետ հարաբերությունները, տարրաձայնություններն ու քննադատությունները:

-Անահիտ, այժմ ինչո՞վ եք զբաղված, կմանրամասնե՞ք Ձեր ներկայիս գործունեության մասին:

-Այժմ զբաղված եմ հեռուսասերիալի նկարահանումներով, թատրոնում՝ ներկայացումների փորձերով: Նաև, աշխատում եմ նոր պիեսի վրա:

-Եթե չեմ սխալվում, այն Ձեր կողմից գրված՝ արդեն 4-րդ աշխատանքը կլինի:

-Այո, սա իմ՝ թվով 4-դ պիեսն է: Իմ երեք պիեսները շատ նուրբ էին ու կանացի,սիրո ու զգացմունքի մասին: Բայց այս մեկն ավելի կյանքային է, ավելի կոպիտ, թեև, որքան էլ ցանկացա չլինել զգացմունքային՝ չստացվեց… Պիեսը մի տականքի դատավարություն է որը վերացրել է մի ողջ ընտանիքի:

-Կարելի՞ է ենթադրել, որ փորձում եք ինչ-որ կերպ անդրադառնալ Գյումրիի՝ նախորդ տարվա ողբերգական դեպքին:

-Այո, այդ դեպքն ինձ վրա մեծ ազդեցություն թողեց ու չէի կարող չանդրադառնալ… Այժմ պիեսի մասին շատ բան ասել չեմ կարող, ժամանակը կգա, բոլորը կիմանան:

-Վերադառնանք սերիալին. «Առաջնորդներ» հեռուստասերիալի սցենարիստը և դերակատարներից մեկը Դիանա Գրիգորյանն է: Շատերը զարմացան, երբ Ձեզ տեսան նրա հետ համագործակցելիս, քանի որ ժամանակին շատ էր խոսվում Ձեր միջով անցած «սև կատվի» մասին: 

-Նախ, ի ուրախություն ինձ, կարող եմ ասել, որ յուրաքանչյուր երիտասարդ դերասանի համար մեծ ուրախություն է աշխատել նման հզոր դերասանախմբի հետ: Ասեմ, որ իմ՝ որպես դերասանուհի, և Դիանա Գրիգորյանի՝ որպես սցենարիստ, տանդեմը շատ լավ ստացվեց: Ինչ վերաբերում է խոսակցություններին, ապա պետք է նշեմ, որ իմ և Դիանայի միջով ոչ մի «սև կատու» էլ չի անցել: Ուղղակի թեթևակի չհասկացված պահ էր, որն ուրիշի պատճառով էր առաջացել: Դիանայի հետ այժմ ոչ միայն համագործակցում ենք, այլև լավ բարեկամներ ենք: Ես ուրախ եմ շփվել նման կնոջ, հիանալի մոր հետ:

-Ի դեպ, տեղյա՞կ եք՝ սերիալը ե՞րբ հասու կլինի հայաստանյան հեռուստադիտողին:

-Դա մեծ անակնկալ է թե՛ հեռուստադիտողի, թե՛ մեզ համար…

-Անահիտ, թեև Սունդուկյան թատրոնն այժմ վերանորոգման մեջ է, սակայն գիտեմ, որ մի քանի նոր ներկայացումներ են պատրաստվում: Ընդգրկվա՞ծ եք նրանցում:

-Թատրոնի վերանորոգումը բացարձակ չի ազդում թատրոնի ստեղծագործական աշխատանքների վրա: Այս պահին մեր թատրոնում ընթանում են երեք պիեսի փորձեր, որոնցից մեկում՝ Աղասի Այվազյանի «Պոլոզ Մուկուչի կշեռքը» պիեսում զբաղվածություն ունեմ:

-Վերջապես, կանդրադառնաք գյումրեցու Ձեր արմատներին:

-Այո, շատ ուրախ եմ, որ կյանքումս առաջին անգամ կարող եմ բեմից խոսել գյումրվա բառբառով: Ճիշտ է, վաղուց մոռացել եմ, բայց այն մնում է հարազատ բարբառ…

-Ասում են՝ անկախ տրամադրությունից և կյանքի թելադրած հոգեվիճակներից՝ դերասանը պետք է միշտ բեմում, նկարահանման հրապարակում լինի: Ինքներդ էլ բախվել եք այդ խնդրին՝ տարեվերջին կորցնելով Ձեր հայրիկին՝ Լևոն Մութաֆյանին…

-(Մտածում է) Դերասանի գործը դժվար է, բայց ամենաբարդը հենց այդ արգելապատնեշն է, որը պետք է ու պարտավոր ենք հաղթահարել… Հորս մահից 7 օր հետո արդեն իսկ ստիպված էի աշխատանքի գնալ՝ նկարահանումներ, փորձեր… Հանդիսատեսին բացարձակ չի հետաքրքրում քո հոգեվիճակը, դու միշտ պետք է լինես ֆորմայի մեջ, միշտ պետք է ապրես ուրիշների համար:

-Դուստրերը շատ ավելի կապված են լինում հայրիկների հետ: Ձեր դեպքում և՞ս այդպես էր:

-Մեր դեպքը մի քիչ ուրիշ էր. մենք գրեթե չէինք շփվում, քանզի յուրաքանչյուր շփումը վերջանում էր մասնագիտական վեճով: Մեր տանն ակնհայտ էր սերունդների բախումը: Մեր կապվածությունն ավելի հոգևոր էր, միմյանց հասկանում էինք մեկ հայացքից: Նա միշտ գիտեր՝ ինչ տրամադրություն ունեմ ու ինչն է ինձ հուզում:

-Հաճա՞խ էիք կիսվում, անկեղծանում նրա մոտ:

-Չէ, իմ անկեղծության միակ ընկերը, ում մոտ ես լիովին ես եմ՝ մայրս է: Ցավոք, հորս հետ չէի խոսում, չէի կիսվում, բայց զարմանալիորեն նա ամեն ինչ գիտեր իմ մասին, գիտեր՝ ինչ է կատարվում իմ ներսում:

-Ունեի՞ք գաղտնի թեմաներ:

-Մեր գաղտնի թեմաները միմիայն վերաբերում էին մայրիկիս ու եղբորս համար պատրաստվելիք անակնկալներին:

-Շատ աղջիկներ անձնական կյանքում որպես առաջին խորհրդատու հայրերին են ընտրում, շատերն էլ ընդհակառակը՝ խուսափում են նրանց մոտ նման թեմաներից խոսել: Որքան հասկացա՝ դուք երկրորդ խմբին եք պատկանում:

-Գիտեք, մեր ընտանիքում երբեք գաղտնիքներ չեն եղել: Եթե իմ կյանքում հայտնվել է մեկը, ամպայման դրա մասին առաջինն իմացել են ծնողներս… Հայրս միշտ լոյալ դիրքում էր՝ ընտրությունը թողնելով ինձ, բայց մայրս միշտ փորձել ու փորձում է իրավիճակը պահել իր հսկողության տակ (ժպտում է):

-Ի՞նչ խորհուրդ էր ամենաշատը տալիս: Լսո՞ւմ էիք խորհուրդները:

-Հորս խորհուրդները հիմնականում եղել են մասնագիտական առումով: Իսկ ո՞վ էի ես, որ չլսեի նրա խորհուրդները: Նրա յուրաքանչյուր դիտողություն ու խորհուրդ ինձ համար, որպես դերասանուհի, մի մեծ դասախոսություն էր:

-Լևոն Մութաֆյանն իր քննադատություններում շատ սուր էր, հայտնիները հաճախ նեղանում էին, վիրավորվում, վիճում… Ձե՞ր դեպքում ինչպիսին էր նրա վերաբերմունքը, դուք է՞լ արժանանում էիք նրա անխնա քննադատությանը, թե՞ «ծանոթի» միջոցով շրջանցում էիք:

-Ես երբեմն նախանձում էի այն հայտնիներին ու դերասաններին, ովքեր հայտնվում էին նրա քննադատական աչքի ներքո, որովհետև նա նրանց հետ ավելի նուրբ էր քան իմ: Նա իմ առաջին քննադատն էր, շատ անողոք էր այդ հարցում, քանզի ես իրավունք չունեի սխալվելու ու իսկական արվեստից հեռանալու: Նրա քննադատություններից ինձ փրկում էր մայրս՝ իր համեղ կերակուրներով կամ կենցաղի մասին հարցերով: Միակ բանը, որից հաջողվում էր խուսափել՝ հրապարակային քննադատությունն էր. նա ինձ խնայում էր և եզրափակվում տան պատերի ներսում քննադատելով (ժպտում է):

-Կհիշե՞ք իր կողմից Ձեզ ուղղված ամենամեծ քննադատությունը:

-(Ծիծաղում է) Այո, իհարկե, չէ՞ որ այդ քննադատության պատճառով ես սկսեցի կարդալ, շա՜տ կարդալ… Երբ առաջին անգամ բեմ բարձրացա մեծ դերով, ներկայացումից հետո նա մոտեցավ ինձ ու շատ խիստ տոնով, ողջ կոլեկտիվի մոտ ասաց. «Կիսագրագետ բեմը մեծ հայելի է, որտեղից առաջին հերթին երևում է դերասանի անգրագիտությունը»: Այդ օրվանից ես սկսեցի անընդհատ կարդալ:

-Մի փոքր էլ անցնենք անձնական կյանքին. վերջին շրջանի Ձեր գրառումներից որոշակիորեն հասկանալի է դառնում, որ գտել եք Ձեր կյանքը լցնող երկրորդ կեսին: Այդպե՞ս է:

-(Ծիծաղում է) Շատ ուրախ եմ, որ այդքան ուշադիր եք իմ ֆեյսբուքյան էջին: Այո, ես ՆՐԱՆ գտա շատ պատահական, բայց ճիշտ ժամանակին: Գուցե հենց նա՞ պիտի հայտնվեր, որպեսզի լցներ այն բացը, որը թողեց հայրս:

-Եվ ո՞վ է նա:

-Դեռևս միայն մի քանի բառով կասեմ. նա այն մարդն է, ում սպասել եմ երկար ժամանակ: Նա այն կերպարն է, ում նկարել եմ իմ աղջկական երազներում: Նա նա է, ով կարող է իր մեկ խոսքով երջանկացնել ու վշտացնել ինձ: Նա այն միակն է, ով անտուն մեկի պես եկավ ու հանգրվան գտավ իմ հոգում:

-Անահիտ, Ձեր անունը ժամանակին հաճախ էին կապում այս կամ այն պաշտոնյայի, հասրակական գործչի հետ…

-Հետաքրքիր բաներ են կյանքը և մամուլը. դուք հիշում եք բաներ, որոնց մասին ես վաղուց արդեն մոռացել եմ… Այո, եղել է մի այդպիսի փուլ իմ կյանքում: Այդ մարդն ասուպի պես եկավ ու անցավ՝ մեծ խոստումներով ու փայլփլուն խոսքերով, որոնք մնացին օդում կախված, չիրագործված: Իմ ներսում միայն մնաց նրա մասին վառ ու գեղեցիկ հիշողություն: Ես չեմ կարող նեղանալ նրանից կամ ատել նրան, քանզի հասկանում եմ, որ երբեմն աշխատանքը ներխուժում է անձնական տիրույթ (ժպտում է):

-Հաճա՞խ եք սիրահարվում:

-Ոչ այդքան հաճախ, ուղղակի ես հաճախ հրապուրվում եմ, բայց սիրել եմ ու սիրում եմ ընդամենը մեկ անգամ:

-Տա Աստված, որ այս անգամ Ձեր սերը գեղեցիկ լուծում ունենա: Իսկ ինչո՞վ էր պայմանավորված, որ Ձեր հարաբերությունները երկար կյանք չէին ունենում:

-Հրապուրանքները երբեք էլ երկար կյանք չեն ունենում, ես շուտ հիասթափվում էի, տառապում, բայց այդ տառապանքներն ինձ օգնում էին ստեղծել նոր գործ, նոր կերպար ու շատ բան ավելացնել իմ դերասանական ներկապնակին:

-Ձեզանի՞ց էին հեռանում, թե՞ դուք էիք լքում…

-Մի քիչ մեծամտորեն ասեմ, որ ինձ չեն լքում, բոլորին ես եմ լքում՝ բացի նրանից, ում մասին քիչ առաջ խոսում էի: Այ հենց դրա համար էլ ես նրան սկսեցի առավել հարգել (ժպտում է):

-Ի՞նչը կարող է հիասթափեցնել երիտասարդ դերասանուհուն:

-Նույնիսկ ամենաչնչին կոպտությունը: Բայց գլոբալ առումով պետք է նշեմ սուտը: Հարաբերությունների մեջ սուտն ինձ համար անընդունելի է:

-Գիտեմ, որ բնույթով մի քիչ խենթ եք: Հանուն սիրո ի՞նչ խենթությունների եք դիմել…

-Դեռ չեմ դիմել ոչ մի խենթության, բայց պատրաստվում եմ շուտով (ծիծաղում է)… Փակագծերը չեմ բացի, որպեսզի հետաքրքրությունը չկորչի…

-Թեև դեռ շատ երիտասարդ եք և կյանքն առջևում է, բայց, ամեն դեպքում, Ձեր կյանքի ո՞ր փուլը կցանկանայիք շրջանցել…

-Կյանքում ոչ մի փուլ էլ չեմ ուզում շրջանցել, քանզի ես ուժեղ մարդ եմ ու պատրաստ եմ դեմ առ դեմ նայել կյանքի բոլոր դաժանություններին ու պայքարել նրանց դեմ: Ես այն մարդկանցից չեմ, որոնք խնդիրը շրջանցում են: Ես լուծում եմ այն, որպեսզի հետագայում ավելի հեշտ հաղթահարեմ նման խնդիրները, որոնք անխուսափելի են բոլորիս կյանքում:

-Անահիտ, շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար: Ինչպե՞ս կեզրափակեք այն:

-Ես ևս շնորհակալ եմ… Ուզում եմ բարին մաղթել բոլոր նրանց, ովքեր չարացել են, ովքեր կորցրել են իրենց դեմքն ու դիմագիծը, ովքեր հեռացել են Աստծուց: Կցանկանայի, որ բոլորն ապրեն իրենց կյանքով և հեռու մնան ուրիշների կյանք ներխուժելուց ու գեղեցիկ կյանքը փչացնելուց:

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Միրաքյան փողոցում բախվել են «Nissan Rogue»-ը և «Nissan Note»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՎավեր անձնագրի դեպքում պարտադի՞ր է արդյոք այն փոխարինել նոր կենսաչափական անձնագրով ՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՀայաստանում առաջիկա օրերին անձրև և ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Ճապոնիայում անցկացվող գեղասահքի միջազգային մրցույթում Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Որ օրերը ոչ աշխատանքային կլինեն գալիք Ամանորին Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու Ի՞նչ կապ ունեն վարդն ու խաչը մարդու հոգևոր ու գիտական վերափոխման հետ. «Փաստ»Մեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. Ինտեր Մայամին դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆից Վիշապաքարերը հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում, դրանք ստեղծվել են՝ գիտակցաբար ներդնելով հսկայական ռեսուրսներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբերի). Բազմամարդ հանրահավաք Մատենադարանի մոտ, «Վոլսկու կոմիտեի» լուծարում, համազգային նվիրատվություններ. «Փաստ»Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի