Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Civilnet.am կայքը խորությամբ չի ուսումնասիրել թեման․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ
Civilnet.am կայքը խորությամբ չի ուսումնասիրել թեման։

Մասնավորապես, չի տիրապետում «Պայմանական պարտավորություն» ինստիտուտին և չի առաջնորդվում «Ձևի նկատմամբ բովանդակության գերակայության սկզբունքով»։

 Ակնհայտ է, որ և հոդվածագիրը և օրինագծի հեղինակները խորամուխ չեն եղել վարչադատավարական ընթացակարգով քննվող գործերի և վարչական դատավարության մեջ կիրառելի հայցատեսակների առանձնահատկությունների մեջ։

Վիճարկման հայցը վարչական դատավարության մեջ առավել տարածված հայցատեսակն է այն պարզ պատճառով, որ օրենսդիրը այդ հայցատեսակի միջոցով հնարավորություն է ստեղծում հայցվորի համար ներկայացնել իր նկատմամբ ընդունված միջամտող վարչական ակտը կամ զուգորդող վարչական ակտի միջամտող դրույթները վերացնելու (անվավեր ճանաչել) պահանջ, այսինքն, այնպիսի վարչական ակտի վերացման պահանջ, որով խախտվել կամ սահմանափակվել են անձանց իրավունքները կամ օրինական շահերը, վերջիններիս համար առաջացել են նոր պարտականություններ կամ այլ բացասական հետևանքներ և հենց միջամտող վարչական ակտերի միջոցով են առավել շատ խախտվում անձանց իրավունքներն ու օրինական շահերը։

 Հարկ է նշել, որ վարչական ակտը համարվում է պայմանական պարտավորություն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացել պայմանականությունը, ինչը ենթադրում է, որ այն չի կարող լինել պարտադիր կատարման ենթակա։

Հաշվի առնելով նշված հանգամանքը, օրենսդիրը ի սկզբանե նախատեսել է վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքները, դրանք իրավացիորեն առանձնացնելով հայցի ապահովման հետ կապված իրավահարաբերություններից, քանի որ՝
1․ Քանի որ վարչական մարմինները հենց միջամտող վարչական ակտերով են առավել հաճախ միջամտում անձանց իրավունքներին ու օրինական շահերին, իսկ այդ դեպքերում առավել մեծ է հավանականությունը, որ այդ միջամտությունները կարող են լինել ապօրինի, ապա օրենսդիրը ի սկզբանե այլ իրավական հետևանքներ է նախատեսել վիճարկման հայցի վարույթ ընդունելու պարագայում, հույսը չդնելով դատարանների որոշումների վրա, որոնք կարող են լինել կամայական, դրանով իսկ ստեղծելով որոշակի մեխանիզմներ անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար։

2․ Բացի այդ, նման մոտեցումը որոշակի զսպող ազդեցություն ունի նաև վարչական մարմինների համար, քանի որ եթե օրենքի ուժով վիճարկման հայցը վարույթ ընդունելը հանգեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցմանը, ապա ըստ էության վարչական մարմինները նույնիսկ ապօրինի վարչական ակտ ընդունելու պարագայում ըստ էության զրկվում են այլ եղանակներով անձանց վրա ազդելու հնարավորությունից, քաջ գիտակցելով, որ միևնույնն է, ակտը չի կատարվելու այնքան ժամանակ, քանի դեռ ներկայացված վիճարկման հայցով չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որն էլ կարող է վարչական մարմնի օգտին չլինել։

Այս պայմաններում, ակնհայտ է, որ արդարացված է վիճարկման հայցի վարույթ ընդունելու պարագայում վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման առանձին կարգավորումը և այն էլ օրենքի ուժով, ընդ որում, եթե ուշադրություն ենք դարձնում, ապա այդպիսի իրավակարգավորում նախատեսված է բացառապես վիճարկման հայցի համար։

Հատուկ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրությունը, որին հղում են կատարել նաև օրինագծի հեղինակները, այս առումով գրեթե նույնական է մեր օրենսդրության հետ, և դա այն դեպքում, երբ այդ երկիրը ընդունված է համարել առավել առաջադեմ ու իրավական պետություն։

Անդրադառնալով հոդվածագրի և օրինագծի հեղինակների այն պնդմանը, որ ըստ էության անձը չի զրկվում հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու եղանակով ՀՀ վարչական դատարանի միջոցով հասնել վիճարկվող վարչական ակտի կատարմանը, ապա ցանկանում ենք ուշադրություն հրավիրել մեկ այլ հետաքրքիր փաստի վրա։

Ներկայիս խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված բացառության միջոցով նույն վարչական մարմնին հնարավորություն է տալիս այն դեպքերում, երբ վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորում է, որ վարչական ակտի անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից, ապա տվյալ ակտի կատարումը կարող է չկասեցվել, այսինքն նախ նույնիսկ ներկայիս կարգավորումներով օրենսդիրը դրսևորել է առավել համակողմանի մոտեցում և կարգավորել է այդ հարցը։ Բացի այդ, այս դեպքում ևս այդ ակտի կատարման կասեցման հարցի լուծումը ըստ էության նույնպես գտնվում է Դատարանի իրավազորության ներքո, հետևաբար, եթե Դատարանը գտնի, որ վարչական մարմնի հիմնավորումները իրավաչափ են, ապա ակտի կատարումը կասեցման ենթակա չէ։

Այս դեպքում հարց է առաջանում, եթե վիճարկման հայցի դեպքում ակտի կատարման կասեցման հարցը դատարանի հայեցողությանը թողնելը առավել հիմնավորված մոտեցում է, ապա ի՞նչն է խանգարում նույնը իրականացնել ներկայիս իրավակարգավորումների պարագայում։ Վստահաբար կարող ենք պնդել, որ իրավական առումով ոչինչ չի կարող խանգարել, իսկ գործնականում՝ վարչական մարմինների անճարակությունը, մասնագիտական ցածր պատրաստվածությունը և իրենց անճարությունը ՀՀ քաղաքացիների և օրենսդրության վրա բարդելու արդեն արմատացած սովորությունը։

Միաժամանակ, հարկ ենք համարում նաև հոդվածագրի և օրինագծի հեղինակների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին տարիներին վարչական մարմինների գործողությունների ու որոշումների դեմ հայցերի չափը շարունակում է ահռելի չափերի մեջ մնալ, եթե չասենք, որ անընդհատ աճում է, և դա այն դեպքում, որ օրենսդրական տարբեր փոփոխությունների միջոցով փորձ արվեց նվազեցնել անձանց ցանկությունն ու հնարավորությունը դատական ճանապարհով իր իրավունքները պաշտպանելու (պետական տուրքերի չհիմնավորված մի քանի անգամ բարձարցում, որոշ գործերով պարտադիր վերադասության կարգով բողոքների ներկայացման պահանջ և այլն), իսկ ադ հայցերի ճնշող մասը շարունակում են մնալ վիճարկման հայցերը։

Նշված փոփոխությունը առաջարկելիս որևէ ուշադրություն դարձվել է արդյո՞ք ինչպես այս հանգամանքներին, այնպես էլ այն հանգամանքին, որ վիճարկման հայցերի մի հսկայական քանակություն բավարարվում է, այսինքն՝ դատական ճանապարհով անվավեր են ճանաչվում միջամտող վարչական ակտերը։

Եվ այս պայմաներում օրինագծի հեղինակները պատկերացնում են արդյո՞ք, որ ինչ լրացուցիչ դժվարություններ են ստեղծում միջամտող վարչական ակտերի հասցեատերերի համար, որոնք յուրաքանչյուր անգամ հայց ներկայացնելու ժամանակ, պետք է հույսը դնեն դատարանների վրա, որ ակտի կատարման կասեցման վերաբերյալ որոշում կկայացնի։

Ավելորդ չենք համարում նաև անդրադառնալ նշված օրինագծի ընդունման հիմնավորումներին, կամ ավելի ստույգ՝ դրանց բացակայությանը, քանի որ ՀՀ Արդարադատության նախարարությունը որպես օրինագծի ընդունման հիմնավորում նախատեսել է այն փաստը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով շատացել են բացառությունները և այս պարագայում այլևս իմաստ չկա վիճարկման հայցի վարույթ ընդունելով պայմանվորված ակտի օրենքի ուժով կատարման կասեցման այդ կարգավորման գոյություն ունենալու։

Այս առումով, նախ ցանկանում ենք նշել, որ այդ բացառությունների ավելացման մի մասի դեպքում ևս առկա է եղել Վարչական մարմինների՝ թերությունները ՀՀ օրենսդրության վրա բարդելու թաքնված ցանկությունը, իսկ մյուս կողմից, հարկ ենք համարում նշել, որ նույնիսկ այդ պարագայում վիճարակման հայցը վարույթ ընդունելու դեպքերի գերակշիռ մասով բացառությունները ուղղակի չեն գործում։

Այսպիսով, civilnet.am կայքի հակադարձումը չի համապատասխանում իրականությանը։ Խորհուրդ ենք տալիս որևէ հարցի շուրջ ուսումնասիրություն կատարելիս ամբողջությամբ, բազմակողմանիորեն և ամբողջ ծավալով տիրապետել խնդրո առարկա հարցերին։

Երևանը կորուստներ կկրի այդ քայլից. «Փաստ»ՄԹ-ում քրիստոնեական փառատոնի ժամանակ ցուցանակը փլուզվել է, 1 մարդ կյանքից հեռացել է, 6-ը՝ վիրավորվել «Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»Նորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակումԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ»Իշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է իրականում որոշում՝ ով է մեղավոր. վտանգավոր հարց Հայաստանի դատական համակարգինՌուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և նավահանգիստներին Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօրՀորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացում. նախագիծ. «Փաստ»ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ»Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 626-ի Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը