Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» պանթուրքական լոգիստիկա է՝ ուղղված ՌԴ-ի, Իրանի և ՀՀ-ի դեմ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս մեկնաբանելով հնդկական ԶԼՄ-ներում արված հրապարակումն այն մասին, թե Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ սկսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար, ՌԴ ԱԳՆ-ն նշել է. «Մեր դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային շրջափակման վերացման վերաբերյալ հայտնի է: Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակման օգտին՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ պրոֆիլային Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռք բերված համապատասխան պայմանավորվածությունների հիման վրա, ներառյալ՝ իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ երկրների ինքնիշխանության և իրավասության ամրապնդման հարցը: Այլ տարբերակներ, այդ թվում՝ ուժային, ընդունելի չեն։ Այս մասին մենք պարբերաբար խոսում ենք ինչպես հրապարակավ, այնպես էլ մեր գործընկերների հետ շփումներում»:

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց քարոզչամեքենայի և հակառուսական փորձագետների միջոցով ՀՀ քաղաքացիներին տարիներ շարունակ համոզում են, թե ՌԴ-ն է ցանկանում զիջել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» Ադրբեջանին, սակայն Մոսկվան հստակ հայտարարել է, որ նման բան չկա և ՌԴ-ն դեմ է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը պատերազմի միջոցով։

«Փաշինյանն ու Արևմուտքը ցանկանում են դուրս մղել ՌԴ-ն Հարավային Կովկասից. դրա առաջին փուլն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր, ինչի արդյունքում ռուս խաղաղապահները դուրս եկան Արցախից, իսկ Արցախը հայաթափվեց։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթն այլևս գոյություն չունի, չնայած Փաշինյանը հետ չի կանչել ՀՀ-ի ստորագրությունը այդ փաստաթղթից։

Փաշինյանն Արևմուտքի հրահանգով փորձում է չեղարկել այդ փաստաթուղթը, որպեսզի ռուսական ուժայինները չհսկեն Ադրբեջանից Նախիջևան բեռների տեղափոխությունն ու Արևմուտքը կարողանա ռուսական ազդեցության նվազեցման հաշվին ուժեղացնել իրենց սատելիտ թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը Սյունիքում և Իրանի սահմանամերձ շրջաններում»,-գրում են հեղինակները։

Նշվում է, որ Մոսկվան կարևորում է իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ երկրների ինքնիշխանության և իրավասության ամրապնդման հարցը, այսինքն՝ ՀՀ-ին հստակ մեսիջ է հղվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կամ Սյունիքով անցնող ճանապարհների նկատմամբ հսկողությունը չտրամադրել երրորդ՝ արևմտյան երկրներին կամ ընկերություններին։ Իրանն ու ՌԴ-ն դեմ են, որպեսզի անգլո-սաքսոնական ուժերն ու նրանց դաշնակից թուրք-ադրբեջանական տանդեմն ամրապնդվեն Հարավային Կովկասում։ Այնինչ, Փաշինյանը հանուն սեփական իշխանության ամրապնդման պատրաստ է բավարարել թե՛ Արևմուտքի, թե՛ Էրդողան-Ալիև տանդեմի բոլոր պահանջները։

«Հայաստանը չպետք է վերածվի երկրորդ Ուկրաինայի. դա գիտակցում են թե՛ ՌԴ-ում, թե՛ Իրանում, թե՛ ՀՀ առողջ, պետականամետ քաղաքական ուժերը, սակայն ոչ Փաշինյանն ու թիմը։ Նրանց համար գերնպատակը 2026 թվականին վերարտադրվելն է՝ անգամ ՌԴ-ի հետ կապերի խզման գնով։ Այսպիսով, Հարավային Կովկասում ստեղծվել է հետաքրքիր գեոպոլիտիկ ստատուսքվո։ ՌԴ-ն և Իրանը չեն ցանկանում «Զանգեզուրի միջանցքի» բացում, որը հսկվելու է Արևմուտքի կամ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, քանի որ դա համարում են Մեծ Թուրանի լոգիստիկա»,-նշում է տելեգրամյան ալիքն ու հավելում, որ Արևմուտքը, հենվելով Երևանում Փաշինյանի և նրա թիմի վրա, ցանկանում է դուրս մղել ՌԴ-ին Հարավային Կովկասից՝ նվազեցնելով ռուսական ռազմաքաղաքական ազդեցությունը ՀՀ-ում, ինչն առաջացնելու է ռուսական կողմի հակաքայլերը, այդ թվում՝ Վրաստանի ու Ադրբեջանի հետ կապերի խորացման տեսքով. պատահական չէ, որ հենց Ադրբեջանով է անցնելու ՌԴ-Ադրբեջան-Իրան ապագա երկաթգիծը։

«Թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է ամեն գնով հասնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որը չի հսկվելու ո՛չ ՌԴ-ի, ո՛չ Արևմուտքի կողմից՝այդ լոգիստիկան օգտագործելով իրենց պանթուրքական ծրագրերում, այդ թվում՝ Իրանի դեմ անջատողական ծրագրերի համատեքստում՝ Իրանական Ադրբեջանում, և Իրանը ՀՀ-ից կտրելու ռազմավարության մեջ»,-գրում են հեղինակներն ու ամփոփում, որ ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն, և նոր կառավարությունը պետք է առաջնորդվի միայն հայկական ազգային, պետական շահերով, որպեսզի ՀՀ-ն չվերածվի proxy war-ի տարածքի՝ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել. Էդմոն ՄարուքյանՈրքան կթանկանա գյուղմթերքը Հայաստանում«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը. «Վերադարձրեք գերիներին տուն» Ինչ հիվանդություններ են առաջանում կարմիր աչքերի պատճառով Ֆոսֆորային զինամթերք և Ալիևի հետ ռազմական գործարքներ․ ինչու՞ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան չի ընդունվում ոգևորությամբ Գագաթնաժողովի ստվերում՝ նոր լարվածության շեմին «ՀայաՔվեի» հասցեն Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 1014-ամյա տղան 30 մեքենա է գողացելԱյն մասին, թե որն է մեր և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև հակամարտության իրական պատճառը, և որն է լինելու այդ հակամարտության իրական հանգուցալուծումը. Ավետիք ՉալաբյանԱմո՛թ ձեզ, դուք ո՞ւմ եք ծառայում․ ակցիայի մասնակիցը՝ ԵՄ ներկայացուցիչներին «Պատմության հետքերով․ Հուշարձանի բարեկարգում Դողսում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում զոհվածներին»Եվրոպայի լռությունը և Հայաստանի ժողովրդավարության փորձությունը Հաղթանակ․ «Lion heart academy» -ի սան Միքայել Գրիգորյանը փայլել է միջազգային հարթակում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 4-ինՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօր Հրաձգություն Ինդիանապոլիսում՝ ավարտական երեկոյից հետո․ մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվելԻնչո՞ւ ի ծնե կույրերը չեն տառապում շիզոֆրենիայով Խոշոր հրդեհ ԵրևանումԶելենսկին Երևանում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Չեխիայի վարչապետների հետԱՄՆ-ն կենտրոնական տեղ է զբաղեցնում ՆԱՏՕ-ում. ՄերցՄենք կարևոր հանգրվան կնշանավորենք պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովով. Ֆոն դեր ԼայենԻրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների օրակարգում ներառել իր միջուկային ծրագիրը. Al ArabiyaՈ՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր ԽաչատրյանԻրանի ափերի մոտ բեռնանավ է հարձակման ենթարկվել. UKMTOԳերմանիայի իշխող կոալիցիայի աջակցությունը մեկ տարում նվազել է 7%-ով. հարցումներում առաջատարը AfD-ն էԳերմանիայի ԱԳ նախարար․ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքից և անհապաղ բացի Հորմուզի նեղուցըՀաղթանակի արվեստը՝ մարշալ Իվան Բաղրամյան (տեսանյութ)Մոտ 700 000 մարդ Լիտվայում ապրում է աղքատության շեմից ցածրԻսրայելը վերջնականապես հաստատել է F-35 և F-15IA երկու մարտական էսկադրիլիա ձեռք բերելու ծրագիրը20 րոպեանոց ճաշը հանգեցնում է ծերացմանՄայիսի 9-ին Պուտինը շատ կարևոր ելույթ կունենա. ՊեսկովՎեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է. ՆԳՆ«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել էԹրամփը կանգնած է «անհնար ռազմական գործողության և վատ գործարքի» միջև ընտրության առաջ. Իրանի ԻՀՊԿԿուբան՝ առանց վառելիքի և զբոսաշրջիկների. ամերիկյան շրջափակումը խորացնում է ճգնաժամը կղզումՄեր շնորհավորանքներն ենք հղում «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությանը. Սև Հովազ ՌՀՀԿ«Մանչեսթեր Յունայթեդը» 3։2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» ԱՄՆ-ն աշխարհում միակ ծովահենն է, որն ավիակիրներ ունի. Մոհսեն ՌեզայիՀայաստանի արտաքին քաղաքական պարադոքսը՝ վտանգ պետականության համար․ Մհեր ԱվետիսյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժածՄինչ Ջիգանը երեխաների հետ էր, Սամոյլովան իր ծննդյան օրն է նշել՝ բաց հագուստով և սեղանի վրա պարելովՁեռքում նռնակի պայթուցիչ պայթելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդԴիզայներական իրերի կեղծման կասկածանքով Գլենդելում երկու հայ է ձերբակալվելԼեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Amber Shock 26 լայնածավալ զորավարժություններըՎարդան Բիչախչյանը նշանակվել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Տնտեսության զարգացման ծրագիր․ ԿարապետյանԵրևանի երկակի խաղը․ Փաշինյանը խոսքերով պայքարում է Մոսկվայի դեմ, մինչդեռ նրա շրջապատը շահում է ՌԴ կապերիցԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Սա պարզապես ընտրություն չէ, սա ինքնապաշտպանություն է․ Մենուա ՍողոմոնյանԸնթրիքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը գտնվում է ինքնասպանության կանխման խիստ սահմանափակումների տակ