Ինչ է պետք իմանալ հակաբիոտիկների մասին
ԼԱՅՖԲակտերիալ հիվանդությունների դեմ առաջին բանը որ նշանակում են բժիշկները, հակաբիոտիկներն են։ Սակայն դրանք բազմաթիվ կողմնակի ազդեցություններ ունեն, հակաբիոտիկներ ընդունելուց հետո պետք է վերականգնողական կուրս անցնել, օրինակ, վիտամիններ ընդունել, աղիքային միկրոֆլորան բարելավել։ Ստացվում է՝ մեկը բուժում ենք, մյուսը՝ վնասում։
Ինչ է պետք իմանալ հակաբիոտիկների մասին.
Բոլոր տեսակի հակաբիոտիկները ընդունելուց ժամեր անց սկսում են ազդել, սակայն պետք է ընդունել բժշկի նշանակած ողջ կուրսը, հակառակ դեպքում հիվանդությունը կարող է կրկնվել։ Նրանք, ովքեր հակաբիոտիկներ են ընդունում, պետք է հետեւեն իրենց սնունդին։ Պետք է սկսեն այնպիսի մթերքներ օգտագործել, որոնք մեծ քանակով ցինկ, սելեն, А, Е եւ С վիտամիններ են պարունակում։ Հակաբիոտիկների հետ պետք է հակասնկային միջոցներ օգտագործել, կամ մեծ քանակի կաթնաթթվային մթերքներ՝ մածուն, կեֆիր եւ այլն։ Հակաբիոտիկները պետք է միայն բժիշկը նշանակի, հատկապես՝ երեխաների պարագայում։ Առանց նշանակման հակաբիոտիկների ընդունումը կարող է լրջագույն հետեւանքների բերել։



