Արտակարգ դեպք «Մալաթիա» հիվանդանոցում. կոմայից դուրս գալով՝ հիվանդը կոտրել է բաժանմունքի սարքերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել «Մալաթիա» բժշկական կենտրոնում: «Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում կոմայի մեջ գտնվող հիվանդը հանկարծ դուրս է եկել այդ վիճակից և աննախադեպ ակտիվություն ցուցաբերել:
Հիվանդը սկսել է վիճաբանել բուժանձնակազմի հետ, որի ընթացքում ավելի է նյարդայնացել ու ձեռքն ընկած իրերով հարվածներ տեղացել աջ ու ձախ: Կոտրել է բաժանմունքի գրասեղանը, բժշկական մոնիտորը, պլաստմասսայե պահարանը և աթոռը: Հանկարծակիի եկած բժիշկներին հաջողվել է նրան հանդարտեցնել ու տեղափոխել է հոգեբուժարան: Քիչ առաջ տեղեկացանք, որ այդ դեպքով կատարվում է հետաքննություն:
Աղբյուրը` 1in.am
XX
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



