Քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումը միտումնավոր ձգձգում են
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ամփոփիչ զեկույցի հրապարակումը կրկին ձգձգվում է։ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը միտումնավոր է ձգում զեկույցի հրապարակումը՝ այդկերպ երկարաձգելով նաև իր պաշտոնավարումը։
Հիշեցնենք, դեռ անցած տարի Քոչարյանն ասել էր, որ 44-օրյա պատերազմի հանձնաժողովի զեկույցը կներկայացվի փակ նիստում՝ հաշվի առնելով զեկույցում առկա գաղտնի տեղեկատվությունը։ Նաև նշվել էր, որ զեկույցը պատգամավորներին կներկայացվի հոկտեմբերին։ Քոչարյանը նաև տեղեկացրել էր, թե զեկույցին հետևելու են հազարավոր քրեական գործեր: Արդեն 2025 թ. մարտն է, բայց Քոչարյանը չի շտապում հրապարակել զեկույցը։ Ավելին, այժմ էլ նոր պատճառաբանություն է գտել կուսակիցներին համոզելու։ Իբր զեկույցը հարկավոր է հրապարակել խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ նոր ներքաղաքական ցնցումներ առաջացնելու, իշխանությանն ընդդիմադիր տրամադրված տարբեր անձանց հետապնդումների ենթարկելու համար։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, խմբակցությունում խիստ դժգոհ են Անդրանիկ Քոչարյանի այս վարքից, բայց ոչինչ չեն կարողանում անել, քանի որ Փաշինյանն ինքն էլ հակված է զեկույցի հրապարակումը հետաձգելուն, այն իր ներքաղաքական նպատակների համար օգտագործելուն։
Աննա Աբգարյան