Օտարերկրացին փորձել է ՀՀ ապօրինի արտահանել արծաթյա զարդեղեն, սակայն «Շերեմետեւո» օդանավակայանում ձերբակալվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օտարերկրացին երեք ճամպրուկով փորձել է Հայաստան ապօրինի արտահանել 10,5 հազար արծաթյա զարդեղեն, սակայն «Շերեմետեւո» օդանավակայանում մաքսավորները նրան ձերբակալել են։
2 մլն ռուբլի արժողությամբ զարդերը Երևան էր փորձում արտահանել Չինաստանից Մոսկվա ժամանած 50–ամյա օտարերկրացին, հայտնել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը։
Ուղևորի երեք ճամպրուկներում հայտնաբերվել է զարդերի 273 փաթեթ, որոնցում եղել է մոտ 10,5 հազար իր, բոլորը՝ 925 հարգի արծաթից պատրաստված։ Տղամարդը մաքսային ծառայության աշխատակիցներին պատմել է, որ ապրանքը ցանկացել է տանել Երևան` վաճառելու։
Քաղաքացուն սպառնում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով կամ տուգանք մինչև մեկ միլիոն ռուբլի:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



