Հարձակվել են իմ Youtube-յան ալիքի վրա, ջնջել 6 երգ․ երգիչ Էրիկ
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրը կրկին սկսվեց շատ հետաքրքիր
«Մեր օրինախախտ հարևանները կրկին չեն հանդարտվում ու այս անգամ էլ կեսգիշերից հարձակվել են իմ Youtube-յան ալիքի վրա՝ կեղծ հղումներ անելով, ջնջել 6 երգ՝ նշելով, որ դրանք էլ են ադրբեջանական, և իհարկե իրենց սովոր ձևով՝ շանտաժի միջոցով փորձում են վերականգնել իրենց կատարումներից մեկը, որը մենք արդեն հեռացրել ենք Youtube-ից և երբեք չենք վերականգնելու։
Իմ Երգերը մոտ օրերս կվերականգնվեն անկասկած , իսկ նման էժանագին քայլերն ինձ չեն վախեցնում և ընդհանրապես չեն կանգնեցնելու ՝ անգամ եթե ջնջեն բոլոր հաշիվներս !
Ցավոք չեմ կարող չնշել։
Այս օրերին մինչ ես պայքարում եմ ադրբեջանցիների դեմ իմ իրավունքները վերականգնելու համար, իմ հայրենակիցներից ոմանք նյութեր են տեղադրում «Սկանդալ, Վիճաբանություն, Գումարներ, Բամբասանք» և այլ սխալ ու անհիմն վերնագրերով՝ արատավորելով իմ անունն ու համբավը։
Կոչ եմ անում դադարեցնել այդ ամենն ու չխանգարել ինձ կարևոր պայքարում։
Երգիչ Էրիկ Կարապետյան
Հետևեք մեզ՝ այստեղ