Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կկորցնենք վերահսկողական վերջին հնարավորությունը. Ադրբեջանը ցինիկաբար շարունակում է անտեսել մարդու իրավունքները

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանական պետական լրատվամիջոցներն արդեն հաստատել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական առաքելության գործունեության դադարեցման մասին, լուրը հաստատել է նաև ԿԽՄԿ-ն` նշելով, որ իշխանությունների կողմից արդեն ստացել են ծանուցումը, սակայն, ամբողջական փակման մասին դեռևս հայտարարություն չկա։

«Ըստ էության, մենք գործ ունենք Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և հումանիտար հարցերում ստանձնած միջազգային պարտավորություններից ու հանձնառություններից հրաժարվելու հետ, որովհետև Կարմիր խաչը գործունեություն է ծավալել Ադրբեջանում, Արցախում, Հայաստանում, պայմանավորված հակամարտության հետ, որը կարևոր նշանակություն է ունեցել ռազմագերիների, անհետ կորածների ճակատագրերը պարզելու հարցում»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ 

Ադրբեջանը փորձում է կտրել այդ երկրում ապօրինաբար պահվող տասնյակ գերիներին ու պատանդներին ԿԽՄԿ խողովակից։ Միայն մարդասիրական այդ կառույցի միջոցով է Հայաստանը կարողանում որոշակի տեղեկատվություն ստանալ նրանց մասին։

«Մեր միջազգային գործընկերներն էլ արդեն խոսել են սրա մասին․ Ադրբեջանը նպատակ է հետապնդում զրոյացնելու այն վերահսկողական մեխանիզմները, որոնք ձևավորվել են միջազգային հարաբերություններում, որոնք պետություններին պարտավորեցնում են հետևել մարդու իրավունքներին»,- նշում է Ստեփանյանը։ 

Նրա խոսքով՝ մարդկանց խոշտանգումների կանխարգելման մեխանիզմները, որոնք առկա են տարբեր կառույցների շրջանակներում՝ լինի դա Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ-ը, ուղղակի չեն աշխատում Ադրբեջանի պարագայում։

«Ադրբեջանը ցինիկաբար, առանց որևէ պատասխանատվության ենթարկվելու, շարունակում է անտեսել կարևորագույն այս մեխանիզմները, որոնք տարիներով ձևավորվել են ապահովելու անազատության մեջ հայտնված մարդկանց իրավունքները»։

Ստեփանյանի խոսքով՝ ԿԽՄԿ գործունեության դադարից հետո ծանր հետևանքներ կստեղծվեն անազատության մեջ գտնվող անձանց հարազատների համար։ Նրանք զրկվելու են  տեղեկատվություն ստանալու ամենափոքր հնարավորությունից՝ առողջության վիճակից մինչև պահման պայմաններ։

«Այսինքն, կկորցնենք վերահսկողական վերջին հնարավորությունը»,- հավելեց Արցախի ՄԻՊ-ը։

Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել էԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհՄայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներԻրաքը նշել է Հորմուզի նեղուցում ճգնաժամի ավարտից հետո նավթի արդյունահանման և արտահանման վերականգնման ժամկետըՈ՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավորՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետըՈրո՞նք են երիկամներում քարերի հիմնական նշաններըՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայրԳիտնականները փրկարարական գործողության ավարտից հետո կորցրել են կապը Թիմի անունով սապատավոր կետի հետՁերբակալվել է մի տղամարդ, ով առնետի թույն էր լցրել մանկական սննդի մեջԼիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 659-իՋերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՏուապսեում ծովը մաքրում են նավթից՝ հերթական հրդեհի ծխի ֆոնինՎագիֆ Խաչատրյանի նոր լուսանկարը. ինչպիսի՞ տեսք ունի հայրենիք վերադարձած արցախցինԱհազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվումՓրկարարները Երևանում վիրավnր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածիցԵրկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՊաշտոնական․ Շիրակի գլխավոր մարզիչը հրաժարական է տվելԳերմանիայի կանցլերը չի ժամանի Հայաստան․ DPAՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանԱյս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Անհետ կորած երեխային հայրը գտել է պահարանի հետևիցՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԱյս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ինչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգում Հին առանձնատան մումիայի առեղծվածը բացահայտվել էՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել Կարապետյան