Երևան, 17.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բացահայտվել է ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի կողմից 2 մլն դրամի գույքի հափշտակության դեպք

ՖՈՏՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Տ. Մ.-ն, պատասխանատու լինելով գնդի նյութական միջոցների պահպանության համար, խմբի կազմում հափշտակել է իր տիրապետմանը հանձնված 2 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույք: Հայտնում են կոմիտեից:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն զորամասի հաշվեկշռում առկա 2 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույք հափշտակելու դիտավորությամբ, հանձնարարել է նույն զորամասի ավտոմոբիլային ջոկի վարորդ Գ. Դ.-ին և պահեստապետ Կ. Ա.-ին զորամասի պահեստից հանել ընդհանուր 10 տոննա դյուրալյումինից պատրաստված զրահատեխնիկայի շարժիչի՝ օգտագործման համար ոչ պիտանի պահեստամասերն ու վաճառել:

Մասնավորապես՝ Տ. Մ.-ի հանձնարարությամբ զորամասի ինժեները, տեղյակ չլինելով ավտոմեքենայի շահագործման իրական նպատակի և երթուղու մասին, կազմել է կեղծ ուղեգրեր, որոնց հիման վրա Գ. Դ.-ն և Կ. Ա.-ն զրահատեխնիկայի շարժիչի՝ օգտագործման համար ոչ պիտանի պահեստամասերը բարձել են զորամասին ամրակցված բեռնատարը և 2024 թվականի փետրվարի 2-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում տեղափոխել Կոտայքի մարզի բնակավայրերից մեկը, որտեղ հիշյալ պահեստամասերը բեռնաթափել են Գ. Դ.-ին պատկանող հողամասերի տարածքում: Այնուհետև վերջինս, հիշյալ պահեստամասերը վաճառելու՝ Տ. Մ.-ի ապօրինի հանձնարարությունը կատարելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերել մետաղի ջարդոն ընդունող անձի հետ և հափշտակված պահեստամասերը՝ մեկ կիլոգրամը 400 ՀՀ դրամով, վաճառել նրան: Արդյունքում՝ ստացված 4 մլն ՀՀ դրամից 3 մլն դրամը Գ. Դ.-ն տվել է Տ. Մ.-ին, իսկ գումարի մնացած մասը՝ 1 մլն ՀՀ դրամը, տնօրինել են ինքն ու պահեստապետ Կ. Ա.-ն: Վերջիններիս կողմից հիշյալ 1 մլն դրամը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Տ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, Գ. Դ.-ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ Կ. Ա.-ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ի՞նչ եղանակ սպասել մարտի 18-ից 21-ը Որքա՞ն կբարձրանան ԱՊՊԱ համակարգում հատուցման սահմանաչափերը ապրիլի 1–ից Ռոբերտ Լևանդովսկին մտադիր է շարունակել ելույթները «Բարսելոնայում» Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները Պարսից ծոցի երկրներն օգտագործում են գնդացիրներ և համալիր ՀՕՊ համակարգեր՝ իրանական ԱԹՍ-ներին հակազդելու համար Զինվորների վրա Իսրայելի հարձակումները խաթարում են «Հըզբոլլահ»-ին հակազդելու բանակին ուղղված կոչերը. Լիբանանի նախագահ Ֆլիկը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման հարցում ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ ավարտել Իրանի հետ պատերազմը. Թրամփ ԱՄԷ-ի ափերի մոտ տանկերի վրա արկ է ընկել Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտարարել է, որ Մակրոնը շուտով կլքի Ֆրանսիայի նախագահի պաշտոնը Նոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՀորմուզի նեղուցում ճգնաժամը ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ուղղակի հետևանք է․ Արաղչին՝ ՄԱԿ քարտուղարին Շրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանՄիրզոյանը Մասկատում հուշագիր է ստորագրել Կատարը դիմել է ԱՄՆ-ին՝ հակաօդային պաշտպանության ուժեղացման համար Բախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր Թրամփը հետաձգել է Չինաստան կատարելիք իր այցը՝ Իրանի հետ պատերազմի պատճառով Կեղծ հոդված՝ Հայաստանում մարդկային օրգանների վաճառքի մասին․ Առողջապահության նախարարության արձագանքը Այսօր առավոտյան մենք uպանել ենք Լարիջանիին․ Նեթանյահու Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԵրազանքը՝ բեմում. Լիլիթ Թոխատյանը հուզվեց, երբ Հրանտ Թոխատյանը մոտեցավ շնորհավորելու. «Կառավարական համերգը» վերադարձել է նոր երիտասարդ շնչով Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանԱՄՆ-ն և Չինաստանը արդյունավետ բանակցություններ են վարել Փարիզում. Բեսենթ ՄԻՊ-ն ու ԱԺ պատգամավորը քննարկել են ապահովագրական համակարգին առնչվող առանձին խնդիրներ Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըՖրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը. Մակրոն Դրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանՖԻՖԱ-ն չի քննարկի ԱԱ-2026-ում Իրանի հանդիպումները Մեքսիկա տեղափոխելու հարցը Այսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԼեհաստանը զորքեր չի ուղարկի Իրան ԱՄՆ-ը մեկնաբանել է նավերի հեռացումը Պարսից ծոցից Բա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱրտառոց դեպք՝ Երևանում․ թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում իր սեռական օրգանները Շուտ վերադարձիր, որ ծիծաղենք. դասընկերների հուզիչ անակնկալը փոքրիկ Ֆելիքսին Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ կիրառվել է «Airdrop scam» մեթոդը Եթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ) ՆԱՏՕ-ն մտադիր է ևս մեկ «Patriot» ՀՕՊ համակարգ տեղակայել Թուրքիայում Իրանը խոստանում է նվաստացնել հակառակորդներին Խարգ կղզու վրա հարձակման դեպքում Ողբերգական դեպք՝ Ապարանի «Մայլեռ Մաունթին ռեզորթ» լեռնադահուկային հանգստի գոտում. փրկարարները ձնահյուսի տակ հայտնաբերել են նշված գոտու աշխատակցի մարմինը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրԻրանի շուրջ պատերազմը սպառնում է չիպերի շուկային Վթարային ջրանջատումներ՝ Երևանի մի շարք վարչական շրջաններում. հասցեներ Գազամատակարարման դադարեցումներ կլինեն մի շարք հասցեներում՝ մարտի 19-ին Մարգարյան-Ֆուչիկ փողոցների հատման խաչմերուկից դեպի Հալաբյան փողոց կանգառը կարգելվի Մկրտիչ սրբազանն ազատ արձակվեց Հայաստանը կընդունի Դեյվիսի գավաթի խաղերը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Եթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք Չալաբյան