Հայաստանի հավաքականը հաղթեց դանիացիներին (տեսանյութ)
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման հիմնական փուլում տեղի ունեցավ նախավերջին տուրը: Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում պարտության մատնեց Դանիայի թիմին 3:1 հաշվով:
Հայաստանի թիմը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 13 միավորով: Խմբի մյուս խաղում մարտի 7-ին Ղազախստանի հավաքականը 4:2 հաշվով հաղթանակ էր տարել Ալբանիայի նկատմամբ։
Վերջին տուրում մարտի 12-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհանդիպի խմբում երկրորդ տեղում ընթացող Ղազախստանին։
Դանիա - Հայաստան՝ 1:3 (0:1)
Խրոմիխ 14'19'', Մաշումյան 23'02'', Սանոսյան 24'50'' (Հայաստան) Սյոգարդ 25'29'' (Դանիա)
Հայաստան
- Ալբերտ Աղաջանով, 7. Վլադիմիր Սանոսյան (ա), 8. Դենիս Նևեդրով, 6. Նիկիտա Խրոմիխ, 13. Արթուր Մելքոնյան
Պահեստայիններ՝ 1. Արթուր Մկրտչյան, 10. Ռաֆիկ Մելիքյան, 11. Գարեգին Մաշումյան, 9. Սարգիս Մարգարյան, 18. Աղասի Եղիազարյան, 19. Միհրան Դերմենջյան, 22. Արթուր Պատատյան, 23. Արսեն Պետրոսով
Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան
Ֆոտո՝ ՀՖՖ
Հետևեք մեզ՝ այստեղ