Պայքարեք յուղոտ մազերի դեմ տնային պայմաններում
ԼԱՅՖՊայքարեք յուղոտ մազերի դեմ տնային պայմաններում
Թեյ: Թեյը հատուկ թթու է պարունակում, որը օգնում է մազերը չոր պահելու:
1. Դուք միայն եռացրեք թեյի տերևները 1 բաժակ ջրում: 2. Երբ թուրմը գոլ վիճակում լինի, քսեք ձեր գլխամաշկին ու մազերին: Թողեք 3-5 րոպե: 3. Լվացեք մազերը ջրով ու շամպունով յուղոտությունից ազատվելու համար:
Ալկոհոլ: Ալկոհոլը շատ արդյունավետ միջոց է, որը կարող եք օգտագործել ձեր յուղոտ մազերի խնդիրներին շտապ ու անհետաձգելի լուծում տալու համար: Օղին ամենանախընտրելի ալկոհոլային միջոցն է, որ մարդիկ օգտագործում են յուղոտության դեմ պայքարելու համար:
1. Խառնեք 1 բաժակ օղին 2 բաժակ ջրի հետ: 2. Լվացեք մազերն այս խառնուրդով և թողեք մի քանի րոպե: Ապա լվացեք այն ամբողջությամբ: Դա կօգնի ձեր մազերին չորանալ մի քանի րոպեում: 3. Կարող եք այս խառնուրդը օգտագործել նաև որպես սփրեյ մազերի ավելորդ յուղը հեռացնելու համար:



