Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաները ճակատի ճակատի են բախվել․ 84-ամյա ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136,5 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Գառնիկ Գ․-ի վարած «Lexus» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 54-ամյա Գուրգեն Պ․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «BYD»-ի, ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 84-ամյա Անժելա Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



