Պետք է նկատի ունենալ, որ նա միշտ չէ, որ լավագույն մարզավիճակում է. Անչելոտին՝ Մբապեի մասին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է այս մրցաշրջանում թիմի հարձակվող Կիլիան Մբապեի ելույթների մասին։
««Ատլետիկոյի» դեմ նա չարեց այն, ինչ արեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: Ընդհանուր առմամբ նա շատ լավ է խաղում, մենք շատ գոհ ենք նրանից: Պետք է նկատի ունենալ, որ նա միշտ չէ, որ լավագույն մարզավիճակում է։ Մրցաշրջանը բարդ է, դա նորմալ է, հատկապես լավագույն խաղացողների համար, ովքեր ավելի շատ վերելքներ ու վայրէջքներ ունեն, դա ինչ-որ գենետիկ բան է: Նա շատ լավ է գործում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։ Այս մրցաշրջանում ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ՝ այստեղ