ՄԱԿ-ը կոչ է անում հետաքննել Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը դատապարտել է Սիրիայում խաղաղ բնակիչների սպանությունը՝ կոչ անելով հետաքննել քաղաքացիական անձանց մահապատիժները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
«Մի շարք համակարգված հարձակումներից հետո մենք ծայրահեղ անհանգստացնող տեղեկություններ ենք ստանում ամբողջ ընտանիքների սպանության մասին, այդ թվում՝ կանայք, երեխաներ և վիրավոր մարտիկներ...
Բոլոր սպանությունների և այլ խախտումների վերաբերյալ պետք է լինեն արագ, թափանցիկ և անաչառ հետաքննություն, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային իրավունքի նորմերին և չափանիշներին համապատասխան», - ասել է Թյուրքը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ