Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ հայտնիներ, ովքեր նկարահանվել են համբույրի տեսարաններում

ԼԱՅՖ

Եթե առաջ ռեժիսորները ֆիլմերում բացառում էին համբույրի տեսարաններն, ապա հիմա կարծես դրա խնդիրը քիչ-քիչ վերանում է: Կամ դերասանուհիներն են համարձակ դարձել կամ էլ մտածում են համբուրվելով գուցե նոր առաջարկներ կստանան: Չգիտես ինչի Հայաստանում համբույրի տեսարաններն ավելի են քննարկվում, քան դերասանական խաղը: Շատ դերասաններ էլ խուսափում են այդ տեսարաններից, քանի որ մտածում են՝  ինչ կասեն նրանց ծնողները, հարևանները և վերջապես թաղի տղաները:

Նազենի Հովհաննիսյան և Խորեն Լևոնյան

Համբույրի տեսարանները, կարելի է ասել սկսվեց  Նազենի Հովհաննիսյանից, երբ հայ հանդիսատեսը նրան տեսավ Հրաչ Քեշիշյանի «Սպանված աղավնի» գեղարվեստական ֆիլմում Խորեն Լևոնյանի հետ համբուրվելիս: Ֆիլմում նա ոչ միայն համբուրվում էր, այլև կային անկողնային գեղեցիկ տեսարաններ: Հետաքրքիր է, որ եթե կա ֆիլմ նրա մանակցությամբ, ապա հաստատ կարելի է սպասել նաև համբույրի տեսարանի: Նազենին գուցե այդ քայլով ճանապարհ ցույց տվեց մյուս դերասանուհիներին, ովքեր մինչ այս խուսափում էին:

Խորեն Լևոնյանն էլ համբուրվելու հարցում  խնդիր չունի: «Ոչինչ չի մնա», «Սպանված Աղավնի» ֆիլմերում համբուրվեց Նազենի Հովհաննիսյանի հետ. անկողնային տեսարաններ ևս եղան: «Խաղից դուրս» հեռուստաֆիլմում համբուրվեց Գայանե Ասլամազյանի հետ, իսկ «Իմ սրտի տնակ» ռուսական ֆիլմում՝  Եկատերինա Ստրիժանովայի:

Տաթև Հովակիմյան և Տիգրան Մակարյան

Տաթև Հովակիմյանին հեռուստադիտողը ճանաչեց «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմից, դերասանուհին հիշվեց ոչ միայն իր դերով, այլև հայերի աչքերի համար, քիչ թե շատ բաց տեսարաններով: Շատերը կարծեցին, որ Տաթևին դերն առաջարկել են միայն նրա համար, որ համաձայնել է խաղալ այդ տեսարանում: Տաթևն էլ նշել էր.  «Շատ վատ կլինի, որ ինձ հրավիրեին նկարահանման միայն այն բանի համար, որ համաձայն եմ խաղալ բաց տեսարաններում: Այդ դեպքում միանշանակ կհրաժարվեմ»:

Հիշում եմ, երբ կինոթատրոնում նայում էի այս ֆիլմը, կողքիս նստած աղջիկը ընկերուհու հետ քննարկում էր, թե ինչ հաստ և սիրուն է Տիգրան Մակարյանի շուրթերը, և թե ինչ լավ է նա համբուրվում: Իսկ Տիգրանն ասել էր.« Անգամ մեկ վայրկյան չեմ մտածել, որ այդ համբույրը հետո խոսակցությունների տեղիք կտա. դա ինձ համար շատ սովորական է»:

Անի Երանյան և Մովսես Երեմյան

«Խաղ իմ կանոններով».  այս ֆիլմի մասին խոսվեց միայն այն պատճառով, որ գլխավոր դերակատարներն էին Անի Երանյանը և Մովսես Երեմյանը, ովքեր ժամանակին հանդիպում էին և նրանց սիրավեպի մասին գիտեին բոլորը: Ֆիլմից հետո շատերը սկսեցին խոսել, որ նրանք կրկին միացել են, բայց երկուսն էլ հերքեցին այդ լուրը:

Հովհաննես Ազոյան  և  Ռոզի Ավետիսովա

Հովհաննես Ազոյանը և Ռոզի Ավետիսովան միասին հանդես եկան «Փեսացուն կրկեսից» գեղարվեստական ֆիլմում և հադիսատեսը նրանց ևս տեսավ համբուրվելիս:

Արփինե Գաբրիելյան և Սոս Ջանիբեկյան

Արփինե Գաբրիելյանը իր առաջին քայլերն է անում գեղարվեստական ֆիլմում, իսկ օրեր առաջ կայացավ «Սկոտչ և Վիսկի» ֆիլմի պրեմիերան, որտեղ դերասանուհին ոչ միայն համբուրվեց  Սոս Ջանիբեկյանի հետ, այլև քիչ թե շատ երևում էր նրա ներքնազգեստը: Սա նրա մասնակցությամբ առաջին ֆիլմն էր, որտեղ նա  համբուրվում էր: Արփինեն այս ամենը մենկաբանեց  այսպես.« Եթե անկեղծ ասեմ, մենք ի սկզբանե ռեժիսորի հետ որոշեցինք, որ չենք քննարկելու և խոսելու այդ թեմայով: Ոչ մեկը չհասկացավ՝ դա բեմադրված, թե իրական համբույր էր, իսկ դա խոսում է պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, շատ ճիշտ ստացված տեսարան է: Ինչ վերաբերվում է դերասանուհու համար համարձակ դերերին, ապա, կարծում եմ, ճիշտ չէ փախչել նման դերերից, եթե այդ ամենը ճիշտ է մատուցվում և արդարացված է: Այնսինքն՝ ես չեմ ընդունում կոմերցիայի համար ուղղակի նման տեսարաններ նկարահանելը, բայց երբ դա արդարացված է և ֆիլմին համահունչ, ապա հրաժարվել նման դերերից՝ սխալ է»:

Սոս Ջանիբեկյան և Թամարա Պետրոսյան

Սոս Ջանիբեյանն էլ, այն դերասաններից է, ում ֆիլմերում հաճախ կարելի է տեսնել համբույրի տեսարաններում: «Ուրիշի փոխարեն» ֆիլմում, երբ գլխավոր հերոսուհուն՝ Թամարա Պետրոսյանին ազատեց կապանքներից, կարծես չդիմացավ ու համբուրեց նրան:

Սոսը հիմա նկարահանվում է «Բախտաբեր» հեռուստասերիալում, որտեղ խաղում է Էթերի Ոսկանյանի հետ: Դերասանները ևս չեն խուսափում ցույց տալ իրենց էմոցիաները:

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Կոկորդի ցավից մինչև անվասայլակ. դենգեի տենդԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին պատշաճ կերպով կատարել ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, բшխվել են «Ford Tranist»-ը և «Hyunadi Sonata»-ն․ կա զnh Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին Ծնողները 4 երեխաներին փակի տակ պահելով սովամահ են արելԻնչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է Վենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի Իրանի նաhատակված հոգևոր առաջնորդը ՀՀ-ին համարում էր ազնիվ հարևան, յուրահատուկ վերաբերմունք ուներ. ՀՀ-ում Իրանի դեսպան Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը․ Վահե Հովհաննիսյան Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին hարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել. Ռյուտե Տղամարդը սպանել է իր ընկերուհու վեցամյա որդունԵրևանում բախվել է 4 մեքենա, կան վիրավnրներ ՀՀ-ում առաջին անգամ Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով Իրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿ Վախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. Ղալիբաֆ ԱԱ-2026. Քառորդ եզրափակչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում․ Աբրահամյան ԱՄՆ ԶՈւ-ն ավարտել է Իրանին հասցված hարվածների նոր ալիքը. ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարություն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինելու ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն Ուկրաինան և Էստոնիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի պաշտպանը միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցությունները ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին Ռուսական ֆուտբոլի պատմության ռեկորդային գործարքն է. Սպերցյանի գործակալը մանրամասներ է հայտնել Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Մարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Էդգար Պետրոսյանը և Ալեքս Մարգարյանը դարձել են արծաթե, իսկ Յուրիկ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիրներ՝ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հուլիսի 8-ից 15-ը հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա ջուր» Կիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման աշխատանքներին Քաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր Կամենդատյան«Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենա Սև Օհանյանի «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը» կատակերգության պրեմիերան