Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբեք նման բան չէինք տեսել. սիրիացիները BBC-ին նկարագրել են ալավիների սպանությունների ցնցող տեսարանները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ Շարաան միասնության կոչ է արել և խոստացել  պատժել արյունահեղության մեղավորներին այն բանից հետո, երբ կիրակի շարունակվել են սպանություններն այն շրջաններում, որտեղ բնակվում է տապալված նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ ալավիական փոքրամասնությունը: Այս մասին գրում է BBC-ն:

Հաղորդվում է, որ միջերկրածովյան Լաթաքիա և Տարտուս նահանգներում հարյուրավոր մարդիկ լքել են իրենց տները. այս նահանգներում ապրում է ալավիական համայնքը: Տեղի բնակիչները պատմել են խոշտանգումների և ջարդերի մասին, այդ թվում՝ կանանց և երեխաների նկատմամբ:

Բանիաս ծովափնյա քաղաքի՝ ալավիներով բնակեցված Հայ ալ Քուսուր շրջանի բնակիչների խոսքով՝ փողոցները լցված են դիերով: Ականատեսների վկայությամբ՝ այնտեղ սպանվել են տարբեր տարիքի տղամարդիկ։ 

Ալավիները Սիրիայի բնակչության մոտ 10%-ն են։ Երկրի բնակիչների մեծ մասը սուննի մահմեդականներ են։ Տապալված նախագահ Բաշար ալ Ասադը նույնպես պատկանում է ալավիական կրոնական շարժմանը։

Տեղի բնակիչներն այնքան վախեցած են, որ տներից դուրս չեն գալիս։ Բնակիչներից մեկը՝ Այման Ֆարեսը, BBC-ին ասել է, որ իրեն սպանվելուց փրկել է միայն այն համգամանքը, որ 2023 թվականի օգոստոսին Facebook-ում Ասադին կոռուպցիայի համար քննադատելու և համապատասխան տեսանյութ հրապարակելու համար իրեն բանտարկել էին: Նա ազատ էր արձակվել միայն անցյալ տարվա դեկտեմբերին Ասադի տապալումից հետո։ Եվ Հայ ալ Քուսուրի փողոցներում հարձակումներ իրականացնող զինյալները ճանաչել են նրան, ու միայն դրա շնորհիվ նա խուսափել է մահից, բայց ոչ կողոպուտից։ Զինյալները վերցրել են նրա մեքենաները և շարունակել ներխուժել այլ տներ։

«Նրանք անծանոթ էին, ես չեմ կարող որոշել նրանց ինքնությունը կամ լեզուն, բայց նրանք կարծես ուզբեկներ կամ չեչեններ էին: Նրանց հետ եղել են նաև մի քանի սիրիացիներ, բայց ոչ պաշտոնական ուժային կառույցներից։ Սպանություններ կատարողների թվում կային նաև խաղաղ բնակիչներ», - ասել է Ֆարեսը հեռախոսով:

Տղամարդը պատմել է, որ տեսել է իրենց տներում սպանված ընտանիքների, ինչպես նաև արնաշաղախ կանանց ու երեխաների: Որոշ ընտանիքներ փորձել են թաքնվել տների տանիքներին, սակայն չեն կարողացել փախչել։

«Սարսափելի է», - ասել է Ֆարեսը:

Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հաղորդել է Լաթաքիայում, Ջաբլեհում և Բանիասում ավելի քան 740 խաղաղ բնակիչների սպանության մասին: Նաև, ըստ որոշ տվյալների, բախումների հետևանքով սպանվել է անվտանգության ուժերի և Ասադի վարչակարգի 300 ներկայացուցիչ։

Ֆարեսի խոսքով՝ իրավիճակը կայունացել է, երբ սիրիական բանակը և անվտանգության ուժերը ժամանել են Բանիաս՝ դուրս մղելով քաղաքից մյուս խմբավորումներին և միջանցքներ տրամադրելով ընտանիքների համար անվտանգ տարածքներ մուտք գործելու համար:

Ալին՝ Բանիասի մեկ այլ բնակիչ, որը խնդրել է չօգտագործել իր ամբողջականբ անունը, հաստատել է Ֆարեսի խոսքերը։ Տղամարդը կնոջ ու 14-ամյա դստեր հետ ուժայինների օգնությամբ փախել է իրենց տնից։

«Նրանք եկան մեր տուն։ Մենք չափազանց վախեցած էինք՝ լսելով կրակոցներ և մարդկանց գոռգոռոցներ: Սպանությունների դեպքերի մասին տեղեկացել ենք Facebook-ի հաղորդագրություններից, երբ կապը վերականգնվել է։ Երբ եկան մեր տուն, մտածեցինք՝ մեր վերջը եկել է: Նրանց փող էր պետք։ Մեր հարևանի դուռը թակեցին, տարան մեքենան, փողը, տանը եղած ամբողջ ոսկին, թանկարժեք իրերը։ Բայց նրանց չեն սպանել»,- ասել է տղամարդը:

Ալիին և նրա ընտանիքին օգնել են սուննի հարևանները, որոնց հետ նրանք այժմ ապրում են:

«Մենք երկար տարիներ միասին ենք ապրել՝ ալավիներ, սուննիներ և քրիստոնյաներ: Մենք երբեք նման բան չենք տեսել», - պատմել է տղամարդը:

Ըստ BBC-ի՝ խոշտանգումները, սպանություններն ու այլ բռնությունները սկիզբ են առել անցյալ հինգշաբթի այն բանից հետո, երբ Ասադի կողմնակիցները, որոնք հրաժարվել են հանձնել իրենց զենքերը, հարձակվել են կառավարական ուժերի վրա Լաթաքիայում և Ջաբլեում՝ սպանելով տասնյակ մարդկանց:  Ասադի բանակի նախկին գեներալ Գիաթ Դալլան հայտարարել է նոր իշխանությունների դեմ ապստամբության և «Սիրիայի ազատագրման ռազմական խորհրդի» ստեղծման մասին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Ասադի վարչակարգի անվտանգության նախկին աշխատակիցները, որոնք հրաժարվել են զենքերը վայր դնել, լեռներում դիմադրության խումբ են կազմում:

Մարդկանց մի մասը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարաային, որը, նրանց խոսքով, կազմաքանդել է Սիրիայի անվտանգության, բանակի և ոստիկանության ուժերը՝ առանց աշխատանքից դուրս մնացած հազարավոր սպաների և անձնակազմի հետ գործ ունենալու հստակ ռազմավարության:

Նրանցից ոմանք, հատկապես ոստիկանները, կապ չունեին Ասադի օրոք կատարված սպանությունների հետ։ Նոր իշխանություններն աշխատանքից ազատել են նաև հազարավոր պետական ​​ծառայողների։ Քանի որ Սիրիայի բնակչության 90%-ն ապրում է աղքատության շեմից ցածր և հազարավոր մարդիկ մնացել են առանց ապրուստի միջոցների, սա պարարտ հող է ապստամբության համար:

Սիրիայում պառակտման զգացում կա. լայն հասարակությունը դատապարտում է խաղաղ բնակիչների սպանությունը, իսկ Դամասկոսում ցույցեր են անցկացվել ջարդերը դատապարտելու համար։ Սակայն վերջին երկու օրերի ընթացքում նաև ջիհադի կոչեր են հնչում Սիրիայի տարբեր շրջաններում։

Բանիասի բնակիչները պատմել են, որ կազմակերպված խմբերի հետ միասին քաղաքում եղել են զինված քաղաքացիական անձինք, ովքեր նույնպես մասնակցել են սպանություններին։

Սունիները, որոնք կազմում են Սիրիայի բնակչության մեծամասնությունը, վերջին 13 տարիների ընթացքում Ասադի օրոք ենթարկվել են դաժան բռնաճնշումների։ Դա բորբոքել է աղանդավորական ատելությունն ալավիական փոքրամասնության դեմ, որի անդամները մեղադրվում են ռազմական հանցագործություններին մասնակցելու համար, գրում է BBC-ն:

Իրավապաշտպաններն ասում են, որ ապացույցներ կան, որ Ասադի ժամանակ անվտանգության ուժերը մասնակցել են հազարավոր սիրիացիների սպանություններին և խոշտանգումներին, որոնց մեծ մասը սուննի մահմեդականներ են:

Ահմեդ ալ-Շարաան այժմ պետք է հավասարակշռություն գտնի անվտանգության ապահովման և Ասադի վաևչակարգի և նրա կողմնակիցների հանցագործությունների նկատմամբ արդարադատություն հաստատելու միջև:

Զինյալների մեծ մասը, որոնք օգնել են ալ-Շարաային հասնել իշխանության, հավատարիմ են մնում իրենց առաջնորդին: Բայց որոշ խմբեր ակնհայտորեն դուրս են եկել նրա վերահսկողությունից: Այս ստորաբաժանումների մարտիկների թվում կան նաև արմատական ​​հայացքներ ունեցող օտարերկրյա մարտիկներ։

Շատերը կարծում են, որ Սիրիան դեպի ապահով և ժողովրդավարական ապագա տանելու համար Ալ Շարաան պետք է վերջ տա օտարերկրյա գրոհայինների ներկայությանը և ընդունի սահմանադրություն, որը պաշտպանում է բոլոր սիրիացիների իրավունքները՝ անկախ նրանց ծագումից և կրոնից:

Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստի