Դոլարը շարունակում է թանկանալ, նրան է միացել եվրոն
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հուլիսի 8-ին, կազմել է 474.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.55 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.33 դրամ (աճել է 2.79 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 731.88դրամ (նվազել է 3.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.35 դրամ (աճել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 238.36 դրամ, ոսկին՝ 17,655.56 դրամ, պլատինը՝ 15,972.08 դրամ:
Հուլիսի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 475.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 475.5 դրամ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



