«Մոսկվա Օփեն» շախմատային փառատոնի մասնակից հայ շախմատիստները զիջել են դիրքերը
ՍՊՈՐՏՄոսկվայում ընթացող «Մոսկվա Օփեն» խոշոր միջազգային շախմատային փառատոնի մասնակից հայ շախմատիստները 3-րդ տուրից հետո զիջել են դիրքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գլխավոր «Ա» մրցաշարում հանդես եկող գրոսմայստեր Դավիթ Գեւորգյանը 3-րդ տուրից հետո 2,5 միավորով 22-րդ հորզոնականում է: Նույնքան միավոր է վաստակել Աշոտ Պետրոսյանը, ով զբաղեցնում է 29-րդ հորիզոնականը: Առաջատարներից հայ գրոյսմաստերները հետ են մնում 0,5 միավորով: Գևորգ Հարությունյանը, Շանթ Սարգսյանը եւ Սարգիս Սարգսյանը վաստակել են 2-ական միավոր, իսկ Դավիթ Պետրոսյանը 1,5 միավոր:
Միայն կանանց համար անցկաղվող «Բ» մրցաշարում հանդես եկող Լիլիթ Գալոյանը վաստակել է 2,5 միավոր եւ զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը: Վաստակած 2 միավորով Սուսաննա Գաբոյանը 43-րդն է: Կանանց պայքարում առաջատարները եւս 3 միավոր են վաստակել: