Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Լաթաքիայում կացությունը մտահոգիչ է․ վստահ չեմ, որ քրիստոնյա ժողովրդի անվտանգությունը երաշխավորված է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սիրիայի Լաթաքիայում՝ նախկին իշխանությանը հարող ալավիների և նոր իշխանության կողմնակիցների միջև ծայր առած բախումների պատճառով տեղի հայ համայնքը  բնակարաններից դուրս չի գալիս, քանի որ քաղաքում ու գյուղական բնակավայրերում շարունակ լսվում են կրակոցների ձայներ։ 

Հայաստանում Սիրիայի դեսպանատունն իրավիճակի մասին տեղեկություն չփոխանցեց։ Աշխատակիցը հորդորեց գրավոր հարցում ուղարկել։ Մեկ այլ աշխատակից, սակայն, ասաց, որ սիրիահայերի շրջանում տարհանման տագնապ չկա։ 

MediaHub-ը կապ հաստատեց սիրիաբնակ Գևորգ-Հովհաննես Ճոսլակյանի հետ։ 

«Այստեղ կացությունը նորից մտահոգիչ է։ Մենք կարծում էինք Ահմեդ Ալ-Շարաան միայն կայունություն կբերի մեր երկրին, քանի որ Սիրիան տարիներ շարունակ եղել է տարբեր հակամարտությունների թատերաբեմ։ Հիմա էլ Թուրքիայի աջակցությամբ կոտորած է իրականացվում ալավի մեր եղբայրների դեմ։ Սիրիան հիմա դարձել է թուրք-իսրայելական հակամարտության էպիկենտրոն, որից տուժում են միայն սիրիացի խաղաղ բնակիչները»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Նա Լաթաքիայում բնակվող բարեկամների հետ խոսել է այսօր առավոտյան։ Քաղաքում նախորդ 3 օրերի համեմատ ավելի հանգիստ է։ Կենտրոնական հատվածներում տեղակայված են անվտանգային ուժեր, որոնք հնարավոր վտանգները կանխելու համար խուզարկում են անցորդներին ու նրանց տրանսպորտային միջոցները։

«Հայկական դպրոցները, եկեղեցիները փակ են։ Լաթաքիայում չեն գործում հիվանդանոցները, որոշ շրջաններում չեն աշխատում նույնիսկ դարմանատներն ու խանութները։ Բնակչությունը տնտեսական դժվարությունների մեջ է, որովհետև աշխատատեղերը չեն գործում։ Ջրի տագնապը շարունակվում է։ Մենք առաջարկել ենք հորաքրոջս դուրս գալ քաղաքից, բայց չեն կարողանում»,- նշեց նա։

Լաթաքիայում տեղի ունեցող զանգվածային սպանդի ֆոնին բնակչության ալավի ուղղության շիաները լքել են իրենց բնակարաններն ու տեղափոխվել անտառներ, հեռվից տեսել, թե ինչպես են զինված ապստամբները հրկիզում իրենց բնակարանները։ 

«Ալավիների նկատմամբ հետապնդումները, դաժանորեն սպանություններն ու բախումները դեռ շարունակվում են։ Քրիստոնյաներին, իմ տեղեկություններով, չեն թիրախավորում։ Նախորդ օրը Լաթաքիայում հայր և որդի ազգությամբ հայ Պուտրոսները սպանվել են զինյալների էյֆորիայի պատճառով, ոչ թե քրիստոնյա լինելու համար։ Բայց վստահ չեմ, որ քրիստոնյա ժողովրդի անվտանգությունը երաշխավորված է»,- հավելեց Ճոսլակեանը։

Նշենք, որ այսօր MediaHub-ը դիմել էր ՀՀ ԱԳՆ՝ տեղեկանալու՝ անհրաժեշության դեպքում ՀՀ արտգործնախարարությունն արդյո՞ք պատրաստ է տարհանել ՀՀ քաղաքացիներին ու ազգությամբ հայերին, ինչին ի պատասխան ԱԳՆ խոսնակը նշեց. «ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսությանն ուղղված դիմումները հիմնականում վերաբերում են ընթացիկ հյուպատոսական բնույթի հարցերին։ Այս պահին սա է»։

Հունան Թադևոսյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան