Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ներկայացնում է Աղասի Թավադյանի՝ «Շքեղ թվերի ետևում․ Հայաստանի տնտեսական աճի ստվերը» վերլուծությունը.

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը ներկայացնում է տնտեսագիտության թեկնածու, Tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանի՝ «Շքեղ թվերի ետևում․ Հայաստանի տնտեսական աճի ստվերը» վերլուծությունը.

Հայաստանի տնտեսությունն այսօր հայտնվել է ճակատագրական խաչմերուկում։ Վերջին վիճակագրական տվյալները բացահայտում են անհանգստացնող պատկեր՝ վերջին շրջանում այդքան գովաբանված տնտեսական վերելքը իրականում հիմնված է եղել անկայուն հիմքերի վրա։ Երբ խորությամբ ուսումնասիրում ենք փաստերը, պարզ է դառնում, որ տնտեսական աճի շքեղ թվերի ետևում թաքնված են լուրջ կառուցվածքային խնդիրներ։

 ՀՆԱ աճը․ Աճի անկայուն հիմքերը

Հայաստանի տնտեսական աճի պաշտոնական ցուցանիշների վերլուծությունը հարցեր է առաջացնում երկրի տնտեսության իրական վիճակի մասին։ Պաշտոնական վիճակագրության ետևում թաքնված են մտահոգիչ միտումներ, որոնք պահանջում են վերաիմաստավորել երկրի տնտեսական կենսունակության մասին ընդունված պատկերացումները։

Առաջին գծապատկերն արտացոլում է Հայաստանի տնտեսական զարգացման անկայուն ընթացքը։ Երկարաժամկետ միջին աճի 4.5% ցուցանիշի համեմատ՝ վերջին տարիներին նկատվել են զգալի տատանումներ։ Հատկանշական է, որ 2022 թվականի տպավորիչ 12.6% աճին հաջորդել է նվազման տեմպ՝ 2023 թվականին հասնելով 8.3%-ի, իսկ 2024 թվականին՝ ընդամենը 5.9%-ի: Այս նվազող միտումը վկայում է տնտեսության խնդիրների մասին: Ավելին, այս աճի գրեթե կեսը պայմանավորված է եղել առևտրի և ֆինանսական ծառայությունների ոլորտներով, որոնք իրենց հերթին ծանր կախվածություն ունեն արտաքին գործոններից, հատկապես՝ ռուսական կապիտալի ներհոսքից և ռուսական բիզնեսներից։

 Աճի պատրանքի իրական պատկերը

Պաշտոնական վիճակագրությունը բացահայտում է աճի անկայուն պատկեր, որը հուշում է հայաստանյան տնտեսության խորքային թերությունները․

2024թ․ աճի տեմպերը սրընթաց նվազել են։ Չորրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է ընդամենը 3.7%, մինչդեռ առաջին եռամսյակում այն 7.9% էր։

2022-2024թթ․ ընթացքում աճի տեմպերը հետևողականորեն անկում են ապրել՝ 12.6%-ից (2022թ.) իջնելով 8.3%-ի (2023թ.) և հասնելով 5.9%-ի (2024թ.)։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը նախկինում տնտեսական աճի առաջամարտիկն էր, զգալի անկում է գրանցել 2023թ․ չորրորդ եռամսյակում (-2.8%), իսկ 2024թ․ երկրորդ եռամսյակում ցուցաբերել է աննշան աճ (4.5%):

Այս ցուցանիշները լուռ վկաներն են Հայաստանի տնտեսության առջև ծառացած կառուցվածքային խնդիրների մասին։ Մինչև վերջերս առաջին հայացքից դինամիկ աճ ցուցաբերող տնտեսությունն այժմ դրսևորում է լճացման նշաններ՝ հատկապես բարձր ավելացված արժեք ստեղծող ճյուղերում:

Երկրորդ գծապատկերում ներկայացված են 2024 թվականի ՀՆԱ աճին նպաստող բաղադրիչները: Վերլուծությունը բացահայտում է տագնապալի պատկեր․ տնտեսական աճը խիստ անհամաչափ է և հիմնականում կենտրոնացած է ծառայությունների ոլորտում։ 5.9% աճի ապահովման հիմնական բաղադրիչներն են.

1.Առևտուրը (G)՝ 2.1 տոկոսային կետ,

2.Անշարժ գույքի գործունեությունը (L)՝ 1.6 տոկոսային կետ,

3.Ֆինանսական ծառայությունները (K)՝ 1.3 տոկոսային կետ,

4.Շինարարությունը (F)՝ 0.9 տոկոսային կետ,

5.Տեղեկատվություն և կապը (J)՝ 0.6 տոկոսային կետ։

Անհանգստացնող է, որ արտադրող և բարձր ավելացված արժեք ստեղծող ճյուղերը չեն հանդիսանում աճի շարժիչ ուժեր։ Ավելին, մի շարք կարևորագույն ոլորտներ բացասական ազդեցություն են թողել ընդհանուր աճի վրա.

Պետական կառավարում (O)՝ -0.9 տոկոսային կետ,

Հանքարդյունաբերություն (B)՝ -0.2 տոկոսային կետ,

ՖՄԱՉԾ (Ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայություններ)՝ -0.6 տոկոսային կետ։

Մեր իրականացրած վերլուծությունը ցույց է տալիս, որ ոսկու վերաարտահանումից ստացված ավելացված արժեքը վճռորոշ դեր է խաղացել ՀՆԱ-ի աճի գործում։ Մեր նախկին հետազոտության մեջ նշել ենք, որ ոսկու վերաարտահանման «արդյունաբերությունը» մոտ 4 տոկոսային կետի ներդրում է ունեցել, առևտուրը՝ 3 տոկոսային կետ, ֆինանսական ծառայությունները՝ 1.1 տոկոսային կետ, մինչդեռ տնտեսության մնացած ճյուղերը միասին արձանագրել են -0.1% անկում։ Ինչպես արտացոլված է մեր նախորդ վերլուծության մեջ՝ այս ոսկե վերաարտահանման գործունեությունը կազմում է արտահանման մոտ 61.4%-ը և հանդիսանում է իրական տնտեսական անկումը քողարկող հիմնական գործոն։

 «Թանկարժեք» էֆֆեկտ․ Ոսկու վերաարտահանման քողը

Այս տնտեսավիճակագրական դրամայի առանցքում ոսկու վերաարտահանման երևույթն է, որը թափ է ստացել 2023թ․ նոյեմբերից և շարունակվել է մինչև 2024թ․ մայիս։ Այս գործոնը արհեստական կենսունակություն է հաղորդել Հայաստանի աճի ցուցանիշներին։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ սա անցողիկ բնույթ ունի և ամուր հիմքեր չունի:

 Տնտեսության ճյուղերը և դրանց ներդրումը

Ճյուղերի կատարողականի ակնարկ

Երրորդ գծապատկերը ցուցադրում է աճի տեմպերի էական տարբերություններ տարբեր ճյուղերի միջև, ինչը վկայում է, որ տնտեսական աճը ոչ միայն անհավասարաչափ է բաշխված, այլև կայուն չէ։

Հիմնական եզրահանգումներ․

• ՏՏ ոլորտը (J), որը 2023 թվականին հանդիսանում էր աճի առաջատար շարժիչներից մեկը՝ գրանցելով 34.5% տարեկան աճ, այժմ հայտնվել է դժվարությունների մեջ։ 2024թ․ այն արձանագրել է 11.9% աճ։

• Այլ ոլորտների աճը նույնպես դանդաղում է գրանցել։

• Առևտուրը, որը հանդիսացել է 2024թ․ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը, 2024թ․ գրանցել է 16.8% աճ, համեմատած 2023թ․ 23.5% տնտեսական աճի հետ։

• Նկատելի աճել են անշարժ գույքի հետ կապված գործարքները և ֆինանսական ոլորտը։

Այստեղ անշարժ գույքի գործառնությունների զգալի ներդրումը առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Այն ներառում է «Սեփականատերերի կողմից զբաղեցրած բնակարանների համար ենթադրյալ վարձավճարի արժեքը», ըստ էության գնահատելով Հայաստանի բոլոր բնակարանների պոտենցիալ վարձավճարը՝ անկախ նրանից, դրանք սեփականատիրոջ կողմից են զբաղեցված, թե վարձակալված։ Սա նշանակում է, որ 5.9% աճի մոտ մեկ երրորդը վերագրվում է անշարժ գույքի շուկայական արժեքի աճին, ինչը երկարաժամկետ հեռանկարում կայուն հիմք չի կարող համարվել։ Եվ քանի որ այս պահին անշարժ գույքի շուկայում առկա է բնակարանների գնի անկում, ապա հնարավոր է որ այս ճյուղի աճը չունենա երկարաժամկետ հիմք և 2025թ․ նույն տեմպով չնպաստի ՀՆԱ-ի աճին։

 Տնտեսական աճի կայունությունը

4-րդ գծապատկերը պատկերում է ՀՆԱ աճը ըստ եռամսյակների, որտեղ յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում է աճը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ։ Այստեղ մտահոգիչն այն է, որ 2024թ․ վերջին եռամսյակը համեմատած 2023թ․ վերջին եռամսյակի հետ գրանցվել է ընդամենը 3.7% աճ՝ համեմատած տարեկան 5.9% ցուցանիշի հետ։ Ընդհանուր եռամսյակային ցուցանիշների կտրվածքով տնտեսական աճի դանդաղումը ավելի տեսանելի է։

 Աճի շարժիչ ուժերի վերլուծություն

Գծապատկեր 5-ը ցույց է տալիս Հայաստանի տնտեսական աճին նպաստող գործոնները ըստ եռամսյակների։ Մի քանի էական դիտարկումներ են ընդգծման արժանի․

 Երկարաժամկետ միջին աճ․ Հայաստանի երկարաժամկետ միջին տնտեսական աճի տեմպը մոտ 4.5% է։ Ցանկացած համակարգ ձգտում է վերադառնալ իր երկարաժամկետ միջինին, եթե չկան տվյալ համակարգում որակական փոփոխություններ, որոնք կարող են ապահովել կայուն, երկարաժամկետ ավելացված արժեքի ստեղծում։

 Հետհամաճարագային վերականգնում․ 2020թ․ COVID-19 համավարակից և 44-օրյա պատերազմից հետո տնտեսությունը ցուցաբերեց վերականգնման նշաններ։ Տնտեսության հիմնական ճյուղերը ապահովեցին տնտեսական աճի մոտ 4.5%-ը։

 ՏՏ ոլորտի ներդրում․ ՏՏ ոլորտը (J) ապահովեց աճի մոտ 1-2.5 տոկոսային կետը, հիմնականում Ռուսաստանից վերաբնակեցված ՏՏ մասնագետների ներհոսքի շնորհիվ։ Սակայն այս ոլորտը վերջին երեք եռամսյակում խորը անկում է ապրում։

 Ֆինանսական ծառայություններ և առևտուր․ 2022 թվականի սկզբից ՀՆԱ հիմնական հավելաճն ապահովվել է ֆինանսական ծառայությունների (K) և առևտրի կողմից (G)։ Հարկ է արձանագրել, որ Ռուսաստանից մեծ ծավալով կապիտալի ներհոսքի արդյունքում՝ բանկային համակարգի զուտ շահույթը 2022 թվականին եռապատկվեց։

 Ընդհանուր առմամբ միայն ՏՏ և բանկային ոլորտը արտաքին ազդակի հիման վրա ապահովեցին 2022թ․ 12.6% աճի գրեթե կեսը։

 Գծապատկերից երևում է, որ 2023թ․ կեսից ՏՏ ոլորտը, հանքարդյունաբերությունը, պետական կառավարումը, ինչպես նաև այլ ծառայությունները չեն ապահովում նույն աճի տեմպը, ինչ 2022 թվականին։

 Նկատվում է անշարժ գույքի և բանկային համակարգի զգալի նպաստումը վերջին տնտեսական աճի մեջ։

 Կախվածությունը ժամանակավոր և արհեստական գործոններից

Տվյալները հստակորեն վկայում են, որ Հայաստանի տնտեսական աճը մեծապես պայմանավորված է եղել արտաքին գործոններով․

 2022 թվականին Ռուսաստանից եկավ զգալի կապիտալի ներհոսք։

 2023 թվականի նոյեմբերից սկսած խոշորածավալ ոսկու վերաարտահանումը արհեստականորեն բարձրացրեց աճի ցուցանիշները:

 Աճը հիմնականում ապահովվում է առևտրի, անշարժ գույքի և ֆինանսական ծառայությունների կողմից, որոնք խիստ կախվածություն ունեն արտաքին գործոններից:

Այս գործոնները, թեև կարճաժամկետ խթան են հանդիսանում, չեն կարող դիտարկվել որպես կայուն, երկարաժամկետ տնտեսական աճի երաշխավորներ։ Նման պայմաններում տնտեսական աճը անխուսափելիորեն ձգտելու է իր երկարաժամկետ միջին ցուցանիշին։

Հարկաբյուջետային հետևանքները
 
Տնտեսական աճի կայունության հետ կապված խնդիրները անմիջական ազդեցություն են թողնում Հայաստանի հարկաբյուջետային իրավիճակի վրա։

Ներկայումս առկա է հարկային եկամուտների զգալի մոտ 8% թերհավաքագրում։ Այս բացը հանգեցնում է բյուջետային ծախսերի հնարավոր կրճատման քննարկումների։

 Եզրակացություն

ՀՆԱ-ի վերջին տվյալները և ճյուղային վերլուծությունները մտահոգիչ պատկեր են ուրվագծում Հայաստանի տնտեսական ապագայի համար։ Արտաքին գործոններից Հայաստանի տնտեսության խոր կախվածությունը և ոսկու վերաարտահանման նման գործունեությունից ստացվող ժամանակավոր խթանները ցույց են տալիս, որ առանց էական կառուցվածքային բարեփոխումների, բարձր աճի տեմպերի պահպանումը անհնարին է դառնալու։

Ներկայիս պայմաններում, ՀՆԱ աճի մեր երկարաժամկետ կանխատեսումները այս պահին հուսադրող չեն։ Առանց կայուն, երկարաժամկետ ավելացված արժեքի աճի կենսունակ հիմքի, Հայաստանը կարող է շարունակել տնտեսական պատրանքների հետապնդումը՝ իրական բարգավաճման կառուցման փոխարեն։ Առաջիկա ամիսները և տարիները վճռորոշ կլինեն՝ որոշելու, թե արդյոք երկիրը կկարողանա ուղղություն վերցնել դեպի ավելի կայուն տնտեսական ռազմավարություններ, թե կշարունակի հիմնվել ոչ կայուն և ժամանակավոր աճի գործոնների վրա։
 
Խտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը