Վլադիմիր Մարգարյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
ՍՊՈՐՏԲելառուսի մայրաքաղաք Մինսկում փետրվարի 2-ին մեկնարկել է Լիվենցևի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, մրցումային առաջին օրը Հայաստանի պատվիրակ` 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը 2:1 հաշվով պարտվեց Տաջիկստանի ներկայացուցչ, իսկ 91 կգ Ռաֆայել Սիմոնյանը նույն հաշվով զիջեց Թունիսի ներկայացուցչին:
Վիճակահանության արդյունքում 1/8 եզրափակչում Հայաստանի 2 պատվիրակներ մրցեցին միմյանց հետ: 69 կգ քաշայինների պայքարում Վլադիմիր Մարգարյանը 3:0 հաշվով հաղթեց Գոռ Երիցյանին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 81 կգ քաշային Նիկոլ Արությունովն ու 91 կգ Հենրիկ Սարգսյանը, ինչպես նաև քառորդ եզրափակիչ դուրս եկած Վլադիմիր Մարգարյանը ռինգ դուրս կգան վաղը: Մարգարյանը կիսաեզրափակիչ դուրս գալու համար կմրցի Բելառուսի ներկայացուցչի հետ: Նիկոլ Արթությունովը 1/8-ում կհանդիպի Ուզբեկստանի, իսկ Հենրիկ Սարգսյանը` Էկվադորի ներկայացուցչի հետ:
Մրցաշարին մասնակցում են 16 երկրի շուրջ 100 մարզիկներ: