Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դերասան Անդրանիկ Հարությունյանը սկսել է բիզնեսով զբաղվել

ԼԱՅՖ

Արդեն երեք օր է՝ Անդրանիկ Հարությունյանը նոր «պաշտոն» ունի. այսուհետ նա կներկայանա որպես բիզնեսմեն: Life.panorama.am-ին դերասանը պատմել է նոր աշխատանքի մասին.

«Նախ նշեմ, որ յուրաքանչյուր ոլորտում, որտեղ թեկուզ փոքրիկ աշխատանք եմ ծավալում, ներառում եմ ողջ ուժերս, որպեսզի հնարավորինս լավ կերպով ներկայանամ: Ինչ վերաբերվում է նոր աշխատանքիս, որի երրորդ աշխատանքային օրն է այսօր, առաջարկը ստացա ընկերոջս՝  Check in friends club-ի սեփականատեր Աշոտ Սարգսյանի կողմից, որպեսզի ես լինեմ այդ ակումբի գործադիր տնօրենը, որն էլ սիրով ընդունեցի: Ուզում եմ ինձ նաեւ այս ոլորտում տեսնել, հուսամ, որ ամեն բան լավ կլինի»,- նշեց դերասան-բիզնեսմենը:

«Այստեղ պետք է հետեւեմ, որ բոլորը ճիշտ աշխատեն, պահպանվի մաքրությունը, ուտեստները լինեն համեղ, մի խոսքով, որպեսզի հյուրերը գոհ մնան մեզանից ու բարձր տրամադրություն միշտ իշխի»,- հավելեց նա:

Հետաքրքրվելով, թե որքանո՞վ են հավաստի արդեն հյուսված ասեկոսեները, թե Անդրանիկ Հարությունյանը Check in friends club-ի սեփականատերերից մեկն է, դերասանը պատասխանեց. «Այդ ասեկոսեներն այնքան էլ ճշմարտությանը չեն համապատասխանում: Ճիշտ է՝ այստեղ ես որոշակի տոկոսներ ունեմ ընդհանուր եկամտից, բայց դա սեփականատերերից մեկը լինել չի նշանակում: Անկեղծ ասած՝ սա ընկերների գործ է ՝ իմ ու Աշոտի, այնպես որ տոկոսների հետեւից ընկնել ու դրանց մասին խոսելը շատ սխալ է»:

Քանի որ նման դեպքերում մեծ ներգործություն է ունենում հայտնի մարդ լինելու հանգամանքը, Անդրանիկ Հարությունյանը նկատեց նաեւ. «Ես շատ ուրախ կլինեմ, որ մարդիկ ինձ տեսնելու համար ցանկանան գալ մեր ակումբ, ես միշտ պատրաստ կլինեմ նրանց հետ խոսելու, նկարվելու, բայց մենք շեշտը դնելու ենք սպասարկման որակի վրա, այլ ոչ թե իմ գործառույթի վրա»,- հավելեց նա:

Իսկ թե չունենալով համապատասխան գիտելիքներ, ինչպե՞ս է Անդրանիկը գլուխ բերելու նոր բիզնեսը, վերջինս պատասխանեց. «Ես ունեմ միայն միջնակարգ կրթություն, Թատերական ինստիտուտ չեմ սովորել եւ դիպլոմ չունեմ, բայց, թատրոնում աշխատելով՝ կարողացել եմ սովորել այն ամենն, ինչ կապված է թատրոնի հետ, չունենալով դիպլոմ՝ փորձեցի հասնել էսօրվան, նույն կերպ այստեղ, չունենալով կրթություն նաեւ բիզնես ասպարեզում, շատ հնարավոր է, որ վաղը մեծ սուպերմարկետ ունենամ»:

Քանի որ վերջին օրերին լուրեր են տարածվել, թե ակումբային բիզնեսը դերասանի միակ բիզնեսը չէ եւ նա զբաղվում է նաեւ ԱՄՆ-ից Հայաստան ավտոմեքենաների ներմուծմամբ, Անդրանիկ Հարությունյանի հետ խոսեցինք նաեւ այդ թեմայի շուրջ. «Այ դա չի համապատասխանում իրականությանը, ես ուղղակի նկարվել եմ նման ընկերության գովազդում, բայց որպես բիզնես, դրա հետ կապ չունեմ, թեպետ դեմ չէի լինի միանգամից նման լուրջ ֆինանսական գործով զբաղվել»,- նշեց նա:

Դերասանը խոստացավ, որ իր առաջին մասնագիտությանը՝ դերասանական արվեստին, նոր աշխատանքը չի խանգարի. «Միանշանակ դերասանական աշխատանքին ոչինչ խանգարել չի կարող: Ես առաջվա նման գործելու եմ այդ ոլորտում, նոր աշխատանքս ոչ մի տեսակ վատ ներգործություն չի ունենա, ժամանակս էլ հաստատ կբավարարի, քանի որ ամեն րոպե չեմ լինելու ակումբում»,- շեշտեց նա:

Առաջիկայում Անդրանիկ Հարությունյանը նոր ու շատ հետաքրքիր աշխատանքով կներկայանա. «Շատ շուտով հեռուստադիտողին կներկայացնենք հումորային տեսահոլովակ, որին կհաջորդի ներկայացում, սակայն առավել մանրամասնել չեմ կարող: Խոսքը «ԴեպուՏԱՏԻ» շոուի մասին է. որպես դերասան խոստանում եմ, որ այն շատ ուժեղ գործ է լինելու»,- հավելեց դերասանը:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Մենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո Կինը փորձել է ամուսնու ձեռքից հանել օձի թույնը, բայց ինքն է թունավորվելՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Կոկորդի ցավից մինչև անվասայլակ. դենգեի տենդԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Իրանին պատշաճ կերպով կատարել ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, բшխվել են «Ford Tranist»-ը և «Hyunadi Sonata»-ն․ կա զnh Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին Ծնողները 4 երեխաներին փակի տակ պահելով սովամահ են արելԻնչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է Վենեսուելայում երկրաշարժերի զnhերի թիվը հասել է 3,685-ի Իրանի նաhատակված հոգևոր առաջնորդը ՀՀ-ին համարում էր ազնիվ հարևան, յուրահատուկ վերաբերմունք ուներ. ՀՀ-ում Իրանի դեսպան Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը․ Վահե Հովհաննիսյան Իրանին հասցված ԱՄՆ-ի վերջին hարվածները բացարձակապես անհրաժեշտ են եղել. Ռյուտե Տղամարդը սպանել է իր ընկերուհու վեցամյա որդունԵրևանում բախվել է 4 մեքենա, կան վիրավnրներ ՀՀ-ում առաջին անգամ Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով Իրանը Բահրեյնում և Քուվեյթում hարվածել է ԱՄՆ 85 ռшզմական օբյեկտի ուղղությամբ. ԻՀՊԿ Վախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. Ղալիբաֆ ԱԱ-2026. Քառորդ եզրափակչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում, և երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ընթանում են դրա տրամաբանության շրջանակում․ Աբրահամյան ԱՄՆ ԶՈւ-ն ավարտել է Իրանին հասցված hարվածների նոր ալիքը. ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարություն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Լույս չի լինելու ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն Ուկրաինան և Էստոնիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի պաշտպանը միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցությունները ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին Ռուսական ֆուտբոլի պատմության ռեկորդային գործարքն է. Սպերցյանի գործակալը մանրամասներ է հայտնել Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Մարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Էդգար Պետրոսյանը և Ալեքս Մարգարյանը դարձել են արծաթե, իսկ Յուրիկ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիրներ՝ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հուլիսի 8-ից 15-ը հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա ջուր» Կիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը