Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Գառնիկ Ա.-ն իր վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Շիրակի փողոցի 84 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Հայտնում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոբուսը տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին



