Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին. Ղազախստանի ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանը ողջունում է Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունները։ Դրա մասին ասված է Ղազախստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Վստահություն ենք հայտնում, որ ձեռք բերված պայմանավորվածությունները և այս պատմական փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության, անվտանգության և բարգավաճման ապահովման ուղղությամբ։
Ղազախստանը վերահաստատում է իր վճռական աջակցությունը երկու երկրների միջև կառուցողական երկխոսության շարունակմանն ուղղված ջանքերին՝ ուժեղ և երկարաժամկետ խաղաղության հաստատման նպատակով»,- նշել են Ղազախստանի ԱԳՆ-ում։
Հետևեք մեզ՝ այստեղ