Օդում պայթած Airbus A321-ում շվեդ զինծառայողներ են եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆDaallo Airlines ընկերության՝ օդում պայթած Airbus A321 ինքնաթիռում շվեդ երկու զինծառայող է եղել: Ըստ Forsvarsmakten.se-ի, զինծառայողները թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ընդհանուր առմամբ օդանավում 180 ուղեւոր է եղել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սոմալիից ուղեւորվող օդանավում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով ինքնաթիռի կմախքի վրա անցք է առաջացել: Պայթյունը որոտացել է թռիչքից մի քանի րոպե անց: Անձնակազմին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել:
Ըստ REN.TV-ի, ականատեսները պատմել են, որ տեսել են, թե ինչպես է պայթյունից հետո օդանավից ուղեւորի այրված մարմին ընկնում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



