Մեր ինքնիշխանության, մեր հիշողության, մեր պատմական իրավունքի առք ու վաճառքն արդեն տեղի է ունեցել, պարզապես մնում է ձևական ավարտը․ Արմեն Հովասափյան
ԲԼՈԳԱրմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր, ուղիղ 104 տարի անց, երբ Բեռլինում պատժվեց մարդկության արյունոտ դահիճներից մեկը, Հայաստանի գործող իշխանությունն օր ցերեկով պարտադրում է մեզ ուրանալ այն, ինչի համար սերունդներ են պայքարել։
Հայկական իրականության մեջ թուրքական նարատիվը ներմուծող և տարածող լիբերալ-ֆաշիստների այս դասը, որը սեփական իշխանության պահպանման համար իրեն գարանտ է կարգել Էրդողանին, այսօր բաց տեքստով փորձում է համոզել նրան, որ «մենք խնդիր չունենք» Հայոց ցեղասպանության հետ։
Այս ամենը նշանակում է մեկ բան. մեր ինքնիշխանության, մեր հիշողության, մեր պատմական իրավունքի առք ու վաճառքն արդեն տեղի է ունեցել, պարզապես մնում է ձևական ավարտը։ Եվ այս ամենը գիտակցելով՝ մենք շարունակում ենք հանդուրժել այս ինքնակործան քաղաքականությունը։
Ո՞ւր է սահմանը։ Որտե՞ղ ենք կանգ առնելու։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



