Իտալիան չի մասնակցի Ուկրաինայում հնարավոր ռազմական առաքելությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիան չի նախատեսում Ուկրաինայում հնարավոր ռազմական առաքելության մասնակցություն։ Այս մասին հայտնել է հանրապետության վարչապետ Ջորջիա Մելոնիի մամուլի ծառայությունը։
Մելոնին մասնակցել է մոտ 25 արևմտյան երկրների ղեկավարների տեսա-կոնֆերանսին՝ նվիրված Ուկրաինայի իրավիճակին, որը հրավիրել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
«Վարչապետը հաստատել է, որ Իտալիան մտադիր է շարունակել աշխատանքը եվրոպացի գործընկերների և ԱՄՆ-ի հետ՝ սահմանելու ուժեղ և արդյունավետ անվտանգության երաշխիքներ [Ուկրաինայի համար]: Նա նաև հաստատել է, որ երկրի մասնակցությունը հնարավոր ռազմական առաքելությանը տեղում չի նախատեսվում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



