«Միլանի» կամային հաղթանակը (տեսանյութ)
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի առաջնության 29-րդ տուրում փոխչեմպիոն «Միլանն» ընդունեց Ա Սերիայի նորեկ «Կոմոյին» եւ հասավ 2:1 հաշվով կամային հաղթանակի։
33-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Լուկաշ Դա Կունյան։
53-րդ րոպեին պատասխան գոլը խփեց ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչը։
Պորտուգալացի Սերժիու Կոնսեյսաուի գլխավորած թիմին հաղթանակ բերեց հոլանդացի կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսի գոլը 75-րդ րոպեին։
«Միլանը» 47 միավորով 7-րդն է, «Կոմոն» ունի 13 միավոր եւ 29-րդ տեղում է։
Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր
«Միլան» - «Կոմո»՝ 2:1 (տեսանյութ)
Կրիստիան Պուլիշիչ, 53, Տեյանի Ռեյնդերս, 75 - Լուկաշ Դա Կունյա, 33
Հեռացում՝ Դելե Ալի («Կոմո»), 90
Հետևեք մեզ՝ այստեղ