Թրամփն ակնկալում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի շաբաթների ընթացքում․ Ուիթքոֆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ ուկրաինական ճգնաժամը կլուծվի շաբաթների ընթացքում, CNN-ի եթերում ասել է նրա հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
«Նախագահն օգտագործում է «շաբաթներ» բառը՝ ժամանակային շրջանակը նկարագրելու համար»,- ասել է նա։
Ուիթքոֆի խոսքով՝ ԱՄՆ–ի և ՌԴ–ի միջև ուկրաինական կարգավորման վերաբերյալ դիրքորոշումների տարբերությունները նվազում են։
Մինչ այս այցը եղել է ևս մեկ այց, իսկ մինչ այդ կողմերին մղոններ էին բաժանում։ Հիմա երկու կողմերը շատ ավելի մոտ են, Սաուդյան Արաբիայում քննարկումների դրական արդյունքներ կան։ Ես նույնքան դրական եմ որակել նախագահ Պուտինի հետ զրույցը։ Մենք կրճատել ենք երկու կողմերի տարբերությունները։ Երեկ ամբողջ օրը նախագահի (Թրամփի-խմբ.) հետ էի, այսօր էլ նրա հետ կլինեմ։ Մենք քննարկում ենք, թե ինչպես դա էլ ավելի կրճատել»,- ասել է Ուիթքոֆը: