Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՐՏԻ). Երևանում սկսել է երթևեկել առաջին տրոլեյբուսը, կազմավորվել է ՆԱՏՕ-ն. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Արուբա՝ Արուբայի դրոշի ու հիմնի օր, Ֆրանսիա՝ Փարիզյան կոմունայի օր, Բելառուս՝ Զինված ուժերի օր, Մոնղոլիա՝ Զինվորականների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1864- ծնվել է նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը։

1924 - ծնվել է լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը։

1942 –ծնվել է ճարտարապետ Սասուն Գրիգորյանը։

1949- Երևանում սկսել է երթևեկել առաջին տրոլեյբուսը։

1952 - ծնվել է նկարիչ Հենրիկ Վարդենիկցին։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ։

2004-Կոսովոյում երկարատև դադարից հետո կրկին տեղի ունեցած ազգամիջյան բախումները կանխելու գործողություններին առաջին անգամ մասնակցել է նաև Հայաստանի խաղաղապահների դասակը:

2008-Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինը հայտարարել է, որ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի լավագույն լուծումը համարում է խորհրդարանական բոլոր ուժերի ընդգրկումով ազգային համաձայնության կառավարության ձևավորումը:

2014-Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արցախցիները տոնական համերգով ողջունել են Ղրիմի ինքնորոշումը:

2024–Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, փորձել տավուշցիներին բացատրել տարածքների հանձնումը Ադրբեջանին և սպառնացել, որ եթե դա չլինի, ապա մի քանի օրից պատերազմ կսկսվի:

ԱՇԽԱՐՀ

37 -Հռոմում սկսվել է կայսր Կալիգուլայի կառավարումը։

978 –վախճանվել է Անգլիայի թագավոր Էդվարդ Տառապյալը։

1241 -Խմելնիցկու (Կրակովի մոտ) ճակատամարտում Ոսկե Հորդան հաղթել է լեհական բանակին, որի արդյունքում մոնղոլ-թաթարները շարունակել են Եվրոպայի զավթումը։

1314 -կայացել է պապական դատը մեծ մագիստրոս Ժակ Մոլիեի և այլ տամպլիերների նկատմամբ, որոնք սպասել են այդ դատին 7 տարի։ Բոլորը դատապարտվել են ցմահ կալանքի, իսկ Մոլյեին և Նորմանդիայի պրեորին այրել են խարույկի վրա։

1325 -հիմնադրվել է Տենոչտիտլան քաղաքը, որը հետագայում դարձել է ացտեկների կայսրության մայրաքաղաք։

1596- լեհ թագավոր Սիգիզմունդ 3-րդը մայրաքաղաքը Կրակովից տեղափոխել է Վարշավա։

1662 -Փարիզում հայտնվել է առաջին հասարակական տրանսպորտը՝ ութտեղանի կառքը, որը կոչվել է «օմնիբուս»։

1768 - վախճանվել է իռլանդացի գրող և կղերական Լորենս Սթեռնը։

1805 -Նապոլեոն 1-ինն իրեն հայտարարել է Իտալիայի կայսր, որի հետևանքով սկսել է կազմավորվել Ռուսաստան-Ավստրիա-Անգլիա դաշինքը։

1813 –ծնվել է գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Քրիստիան Ֆրիդրիխ Հեբելը։

1839 -չինական կայսրը արգելել է արտասահմանյան ընկերություններին Չինաստան ներկրել օփիում, որն էլ պատճառ է դարձել առաջին Օփիումային պատերազմի։

1844 - ծնվել է ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը։

1850 -ամերիկյան գործարարներ Հենրի Ուելսը և Ուիլ յամ Ֆարգոն հիմնադրել են «American Express» ֆինանսական ընկերությունը։

1856 -ավարտվել է Ռուսաստանի համար խիստ անհաջող Ղրիմյան պատերազմը, որը մղվել է Ֆրանսիայի, Անգլիայի և Թուրքիայի դեմ։

1858- ծնվել է գերմանացի հայտնի գյուտարար, դիզելային շարժիչի հայտնագործող Ռուդոլֆ Դիզելը։

1867 -Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է կոնվենցիա Ճապոնիայի հետ, ըստ որի, Սախալինը մտել է Ռուսաստանի և Ճապոնիայի համատեղ կառավարման տակ։

1871- ստեղծվել է Փարիզյան կոմունան։

1892 -սահմանվել է լավագույն հոկեյի թիմի մրցանակը՝ Ստենլիի գավաթը։

1900 -հիմնադրվել է հոլանդական «Այաքս» ֆուտբոլային ակումբը։

1902 -Միլանում առաջին անգամ ֆոնոգրաֆով ձայնագրվել է հանրահայտ իտալացի տենոր Էնրիկո Կարուզոն։

1913 - ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր և դրամատուրգ Ռենե Կլեմանը։

1915-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական զորքերը հաղթանակ են տոնել Անաֆարտներում՝ Գալլիպոլիում։

1917-բոլշևիկների կողմից ձերբակալվել է ռուսական ցար Նիկոլայ 2-րդը։

1922 - Հնդկաստանում Մահաթմա Գանդին ազատազրկվել է վեց տարի ժամկետով։

1926 -Պեկինում գնդակահարել են ցուցարարներին։ Այդ օրը համարվում է «Չինական հանրապետության պատմության ամենամռայլ օրը»։

1931 -ԱՄՆ-ում Schick ընկերությունը սկսել է արտադրել առաջին էլեկտրական ածելիները։

1942 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի՝ ազգությամբ ճապոնացի 120 հազար քաղաքացի աքսորվել է համակենտրոնացման ճամբարներ։

1949 -կազմավորվել է Հարավատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն։

1959- ծնվել է ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Լյուկ Բեսոնը։

1965- խորհրդային տիզերագնաց Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել բաց տիեզերք։

1974-ԽՍՀՄ կենտկոմի որոշմամբ խորհրդային բանակի սպառազինության մեջ են ընդունվել Կալաշնիկովի АК74 ավտոմատը և РПК-74 ձեռքի գնդացիրը։

1989- Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվել է 4400 տարեկան մումիա։

2004 - Երկրից աննախադեպ մոտ հեռավորության վրա (43 հազար կմ) անցել է աստերոիդ։

2014 -Ռուսաստանը ինքնահռչակ Ղրիմի Հանրապետության հետ կնքել է պայմանագիր, համաձայն որի, Ղրիմը հայտարարվել է Ռուսաստանի մաս։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել Կարապետյան