Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք խաղաղություն ենք կառուցում, ընդդիմությունն ուզում է կոնֆլիկտի հարատևության վրա տաքացնել ձեռքերը. Թորոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեր՝ խաղաղություն կառուցելու տրամաբանությունը պետք է դուրս գա կոնֆլիկտային տրամաբանությունից: Եվ մենք համաձայնվել ենք սահմանի երկայնքով 3-րդ երկրի ուժեր չտեղակայելուն:

Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Ընդդիմությունն ասում է՝ ամեն ինչ զիջելով եք համաձայնեցնում՝ դիտարկմանն ի պատասխան, Թորոսյանն ասաց.

«Ընդդիմությունը դեմ էր ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը, անգամ դեմ է քվեարկել ԱԺ-ում, թող անկապ չխոսեն: Բա որ երաշխիք են, ինչո՞ւ էին դեմ քվեարկում դիտորդներին ստատուս տալուց, թե՞ պարզապես տերերից հրահանգ են ստացել ինչ-որ տեղից, կամ ինչ-որ մայրաքաղաքից, կամ ուզում են նորից տորպեդահարել խաղաղության պրոցեսը:

Իրենց պարզապես պետք չէ, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի և խաղաղություն լինի, մեխը էստեղ է, որովհետև իրենց հացը կտրվում է, որովհետև եթե չկա կոնֆլիկտ, իրենք չունեն ասելիք:

Իրենք ուզում են կոնֆլիկտի հարատևության վրա տաքացնել իրենց ձեռքերը, անկախ նրանից, որ մեր երկիրը կթուլանա, կարող է լինի նոր պատերազմ, նոր կորուստներով և զոհերով, բայց իրենք մնան քաղաքական թատերաբեմում: Մենք էլ ասում ենք՝ վերջ, կոնֆլիկտային տրամաբանությունը պետք է դադարեցնենք: Պետք է սկսենք խաղաղություն կառուցելու տրամաբանությունը, որն ավելի դժվար է, ավելի մեծ ջանք է պահանջում, անընդհատ քննադատվում է, անընդհատ աշխատանք է պահանջում, նույնիսկ թուք ու մուր ուտել, որ ինչ-որ մի պահի մեր երեխաներն ապրեն  ավելի խաղաղ երկրում»,- ասաց Թորոսյանը:

Ընդդիմությունն ասում է՝ իրենք էլ են խաղաղություն ուզում, բայց ոչ ամեն ինչ զիջելով:

Ի պատասխան Պետրոս Ղազարյանի՝ Թորոսյանն ասաց.

«Իրենց լեզվով ասեմ՝ դա լկտի սուտ է: Ինչ է նշանակում զիջել ամեն ինչ: Այսինքն ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմաններն ամրագրելը զիջո՞ւմ է»:

Ոչ մի խոսք չկա արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի մասին: Ի պատասխան դիտարկմանը՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ նրանց վերադարձի իրավունքը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մաս չպետք է կազմի:

«Մենք Հայաստանի և Ադրբեջանի մասին ենք խոսում, իսկ արցախցիներն ապրում էին Արցախում, իրենց ապաշնորհ ղեկավարության վարած քաղաքականության պատճառով կորցրել են իրենց հայրենիքը: Դա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման առարկա չէ և չպետք է լինի, որովհետև մենք ուզում ենք խաղաղություն կառուցել և ոչ թե կոնֆլիկտը հարատև շարունակենք:

Մենք Ադրբեջանի տարածքում մեր հայրենակիցների ապրելու հարցով կողմ չենք, չպետք է լինենք»,- ասաց Թորոսյանը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում