Համազգային ոգևորությամբ իշխանության բերված նիկոլիզմը վերջնարդյունքում վերածվել է չարիքի․ Արտակ Զաքարյան
ԲԼՈԳՆերկայիս քաղաքական դաշտում շատերին է պետք տարանջատվել Նիկոլից: Ես վստահ եմ, ու կարող եմ նույնիսկ գռազ գալ, որ որոշ ժամանակ հետո, ՔՊ-ում էլ են շատերը փորձելու հրապարակային տարանջատվել Նիկոլից և հրաժարվել Սերժ Սարգսյանի օրինական իշխանությունը զավթելու և Նիկոլին իշխանության բերելու գործում իրենց ունեցած մասնակցությունից:
Համազգային ոգևորությամբ իշխանության բերված նիկոլիզմը վերջնարդյունքում վերածվել է չարիքի: Դարձել է չումա, որից առողջ և անառողջ շատ ուժեր փորձում են հեռու մնալ ու մաքրվել ոչ հեռու անցյալում ունեցած իրենց առնչությունց:
Սա շատ նորմալ է և նույնիսկ գովելի, որ ամեն կերպ փորձում են տարանջատվել Նիկոլից: Բայց պետք է ի նկատի ունենալ, որ դա չի ստացվելու անել ՀՀԿ հաշվին: Պետք չէ ենթադրություններ հորինել, վարկածներ ծնել, եղելություններ կեղծել և յորովի մեկնաբանություններ անել:
Պետք է նաև ի նկատի ունենալ, որ պետության կենսական շահերի դեմ սպառնալիքների, քաղաքացիական բախումների ու անմեղ զոհերի շանտաժով, 2018թ. մայիսի 8-ին ՀՀԿ-ից շորթված 11 քվեների պատասխանատվությունն էլ է նիկոլիզմի ու նրա երբեմնի ջատագովների վրա:
Նորագույն պատմության անջնջելի ու տեսափաստագրված բազում էջերից լսվում և երևում են 2018թ.-ի բոլոր ձայները, դեմքերն ու ականջները:
Իշխանափոխությունից հետո պարզաբանման ենթակա հարցերից մեկն էլ պետք է լինի «Նիկոլին իշխանության բերելու» ներքաղաքական շահառուների և տարբեր շրջանակների մերկանտիլ ակնկալիքների բացահայտումը:
Մինչ այդ, համընդհանուր աղմուկի մեջ, թացը չորին խառնած, կորցրել ու կորցնում ենք ամենաթակը՝ ԵՐԿԻՐԸ:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



