Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մա՛մ ջան, թեժ կռիվ է, էլ հետ ու առաջ չկա, զանգել եմ, որ վերջին անգամ ձեր ձայները լսեմ, ձեզ շատ եմ սիրում». Ադամ Հակոբյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Առույգ, սրամիտ, շատ աշխույժ երեխա էր: Մաքուր ու բարի տղա էր Ադամս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սուսանը՝ Ադամի մայրիկը: Ադամը ծնունդով Վանաձորից է: Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Սովորել է Շահումյանի անվան միջնակարգ դպրոցում, մայրիկի խոսքով՝ եղել է օրինակելի և կարգապահ աշակերտ. «Լավ էր սովորում: Ֆիզիկան իր սիրելի առարկան էր»: Ադամը սեր է ունեցել նաև երաժշտության նկատմամբ, դպրոցին զուգահեռ հաճախել է մշակութային կենտրոնում գործող կիթառի սիրողական խմբակ: Կարճ ժամանակով նաև սպորտն է նրա ուշադրության կենտրոնում հայտնվել. ըմբշամարտի է հաճախել:

Դպրոցն ավարտելուց հետո 2021 թվականին Ադամն ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» բաժինն անվճար հիմունքներով: «Չէր ուզում գործերը բարձրագույն ուսումնական հաստատություն տալ, չպարապեց էլ, բայց իմ և ուսուցիչների հորդորով դիմեց Պոլիտեխնիկական համալսարան: Չգիտեմ՝ կանխազգում էր, թե այլ բան, բայց ինչ իրեն ասում էինք, արձագանքում էր, որ իրեն պետք չէ. «Քեզ իմ դիպլոմը պետք է, բայց ինձ պետք չէ»: Բայց ընդունվեց բուհ, այն էլ՝ անվճար հիմունքներով: Հաճույքով էր դասերին հաճախում, միշտ ասում էր՝ ուսանողական կյանքը լրիվ այլ է: Շատ հասուն ձևով էր մոտենում բոլոր հարցերին»:

Մեկ կիսամյակ սովորելուց հետո՝ 2022 թ. հունվարի 18-ին, կիսատ թողնելով ուսումը, Ադամը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Կապանի Կարմրաքարի զորամասում: 44-օրյա պատերազմից հետո ծառայության զորակոչված տղաների ծնողներին մշտապես հարցնում եմ՝ իսկ ինչպիսի՞ն էր տղաների տրամադրվածությունը բանակ մեկնելուց առաջ: «Աշխատում էինք ուրախ լինել, բայց ներքուստ վախեր ունեինք: Ադամը ոչ մի անգամ ցույց չի տվել, որ տխուր է, չի ուզում ծառայել: Հակառակը՝ ուզում էր մեկնել ծառայության, և սիրով է մեկնել բանակ: 2020 թվականին նա էլ ընկերներ կորցրեց, դպրոցի ուսուցիչների տղաներից զոհվեցին: Դավիթը, Վահեն, Միհրանը զոհվեցին 44-օրյա պատերազմում: Այդ տարի թույլ չտվեց, որ տոնածառ դնենք, քույրիկին ասաց՝ տոնածառ չենք զարդարելու, որևէ այլ բան չենք անելու, մեր եղբայրներն են: Շատ ծանր էր տանում պատերազմը»:

Մայրիկը հիշում է՝ սկզբում որդու երդմնակալության արարողությունն էր, հետո ծառայության ընթացքում որդին ջրծաղիկով վարակվեց, կարանտինի մեջ էր: Տիկին Սուսանը նաև ասում է. «Այնպես չէ, որ խիստ զորամաս էր, ամեն ինչին մատների արանքով էին նայում, մի քանի անգամ կրակային տանելուց հետո իմացանք, որ Ադամն արդեն դիրքեր է բարձրանում»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի Հանրապետության սահմանների վրա մի քանի ուղղություններով՝ Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք: Զինծայառողները դիմադրեցին թշնամուն, բայց, ավաղ, տեղ-տեղ ուշացած օգնությունը, բայց ավելի շատ դրա բացակայությունը, տղաների բաց թիկունքը պատճառ դարձան, որ մեր մի քանի հարյուր տղաներ զոհվեն: Հստակ թիվ չենք նշում, քանի որ նույնիսկ այդ թվերը խիստ հակասական են, իսկ պետական մարմինները մեկ հարթակում չեն հրապարակում 2022 թվականին անմահացած մեր զինծառայողների անունները: Սեպտեմբերի 13-ին զոհվել է նաև Ադամը: Նա մարտական հերթապահության էր Ներքին Հանդի դիրքերից մեկում, մասնակցել է մարտական գործողություններին, կռվել մինչև վերջ՝ պահելով մարտական ընկերների թիկունքը:

«Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը մեկն անց հինգ րոպե, զանգահարեց Ադամս: Պատերազմն արդեն սկսվել էր: Նա ինձանից դա չթաքցրեց անգամ: Ասաց. «Մա՛մ ջան, թեժ կռիվ է, էլ հետ ու առաջ չկա, զանգել եմ, որ վերջին անգամ ձեր ձայները լսեմ: Ձեզ շատ եմ սիրում: Կներես, մա՛մ ջան: Ուրախ մնացեք...»: Ես իրեն ասացի՝ մի վախեցի, ցավդ տանեմ, դու ուժեղ ես, ամեն ինչ կհաղթահարես»: Այդ զանգի ժամանակ մայրիկն իմանում է, որ որդին վիրավոր է: Որդին է նրան հայտնում այդ լուրը: Մայրիկն ասում է՝ բայց իր ձայնն այնքան պարզ ու մաքուր էր: Մտածում եմ՝ գուցե տեսնելով անհավասար մարտը՝ Ադամը կանխազգացո՞ւմ ուներ, որ դա կարող է հրաժեշտի զրույց լինել: Ադամը խոսել է նաև հայրիկի հետ և պատգամել առավել ուշադիր ու հոգատար լինել մոր և քույրիկի նկատմամբ։

Ընտանիքը 14 օր լուր չի ունեցել որդուց: «Արյուն էինք հանձնել, սեպտեմբերի 27-ին զանգահարեցին, որ ԴՆԹ համընկնում կա: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Ադամին տուն բերեցինք, հայրիկի ու հորեղբոր ծննդյան օրն էր: Սեպտեմբերի 30-ին՝ իմ ծննդյան օրը, իր ինքնահողն էր: Նվեր արեցին մեզ»: Ապրելու ուժի մասին:

«Աղջիկս է ուժ տալիս: Աշխատում ենք իր համար ամեն ինչ անել, ինչ չենք հասցրել Ադամի համար անել, աղջկաս համար ենք անում: Իհարկե, նաև Ադամիս համար ենք փորձում ուժեղ լինել, վառ պահել նրա հիշատակը: Շատ դժվար է, փորձում եմ աղջկաս մոտ հույզերս ցույց չտալ, գիտեմ, որ շատ է նեղսրտում»:

Հետաքրքիր մի դիտարկում է անում մայրիկը, երբ հարցնում եմ Ադամի՝ բանակից հետո ունեցած պլանների մասին: «Ոչ մի անգամ չի խոսել, թե ինչով է մտադիր զբաղվել, որ շարունակելու է ուսումը, աշխատելու է: Օգոստոսի 26-ին արձակուրդ եկավ, շատ հյուծված էր, իր աչքերի փայլը չկար: Ուրիշ էր, ինձ թվում է, որ իրենք գիտեին սպասվելիք պատերազմի մասին: Ասում էր՝ եկեք նկարվենք, ինչ անում էր, ասում էր՝ եկեք վերջին անգամ սա անենք, այն անենք: Սեպտեմբերի 5-ին վերադարձել է զորամաս, 9-ին՝ բարձրացել դիրքեր, իսկ 13-ին արդեն պատերազմն էր: Տեսա, որ դեղին սրբիչ է վերցրել, որ հետը տանի: Զարմացա, թե ինչպես կարող է դեղին սրբիչ տանել դիրքեր: Ինձ ասել էր, որ իր պայուսակին ձեռք չտամ, ամեն ինչ կդասավորի, բայց մայր եմ, ասացի՝ տեսնեմ, թե ինչ է վերցրել, ինչ է մոռացել: Երբ իրեն հարցրեցի, թե ինչու է հենց դեղին սրբիչ վերցրել, արձագանքեց՝ մամ, այնտեղ գույներ չկան, ամեն ինչ սև է, ի՞նչ տարբերություն, երևի անգամ չպատկերացնելով, թե իր այդ խոսքերն ինչ ծանր ազդեցություն կունենան ինձ վրա: Քարացա մի պահ, բայց նա թեման փոխեց»:

Հ. Գ. - Ադամ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Վանաձորի Շահումյան բնակավայրի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան