Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արցախցի երիտասարդին ծեծած ոստիկանները հեռացվե՞լ են աշխատանքից․ ի՞նչ է հայտնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Համացանցում երեկ ակտիվ տարածվեց մի խայտառակ տեսանյութ, թե ինչպես են ծեծված քաղաքացուն ձեռքերի տակ պահելով դուրս բերում Ոստիկանության Վանաձորի բաժանմունքից և փոխանցում շտապ օգնության բժիշկներին: Պարզվեց՝ ծեծված երիտասարդը արցախցի է՝ Տիգրան Ուլուբաբյանը։

MediaHub-ին հայտնի դարձավ, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։

Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները տուժողի բարեկամ Տիգրանին են բաժին հրավիրել, նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրել, հնչեցրել հայհոյանքներ, ստիպել, որ մեղքը վերցնի իր վրա։ 

«Այլ բան է, որ տուժող կողմը, այսինքն` իմ բարեկամները, գողության դեպքով իմ վրա կասկածեին։ Հակառակը, երբ դեպքը տեղի է ունեցել, տանը եղել են 2 տատիկներ, փեսայիս քույրն ու իր 2-ամյա երեխան։ Նա, ով զենք է պահել երեխայի վրա, դիմակավորված չի եղել։ Գողոնը վերցնելուց հետո նրանք դուրս են եկել, մեր բարեկամները զանգել են ինձ, ես էլ արագ գնացել եմ իրենց տուն, հետո դիմել ենք ոստիկանություն, այն հույսով, որ կգտնեն գողերին։ Իմիջիայլոց, ոսկին վերցնելուց հետո նրանք հանգիստ քայլում էին քաղաքի կենտրոնական մասով, անգամ տեսախցիկներն են նկարել։ Ես ավելի շատ վիրավորված եմ ոչ թե նրա համար, որ անմարդկայնորեն ծեծել են ինձ, այլ նրա, որ ոստիկանին անհարիր պահվածք են ցուցաբերել, հայհոյել, արժանապատվությունը ոտնահարող ստորացուցիչ քայլերի դիմել»,- MediaHub-ի հետ զրույցում այսօր պատմել էր արցախցի Տիգրան Ուլուբաբյանը։ 

Արդյո՞ք ոստիկաններին հեռացրել են աշխատանքից այս խայտառակ միջադեպից հետո. MediaHub-ը կապ հաստատեց ՆԳՆ-ի հետ։

«Մեկ նախադասություն կարող ենք ասել՝ ծառայողական քննություն է նշանակվել, ամեն ինչ պարզ կդառնա քննությունից հետ»,- պատասխանեցին ՆԳՆ-ից։

Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը MediaHub-ին ասաց, որ մինչ այս պահը դեռ հայտնի չէ կարգազանցություն կատարած ոստիկանների ինքնությունը։ 

«Չեմ զարմանա, որ տեսախցիկների ֆիքսած կադրերը ջնջեն, հետո ասեն, թե տեխնիկական խնդիրներով չենք կարող բացել։ Երիտասարդի նկատմամբ իրենց կողմից կատարված բռնության հետքերը լավանալուց հետո՝ գործն այդպես էլ կփակեն, առանց լուրջ քննության։ Բայց սա քննիչի գործն է․ նա պետք է հավաքի բոլոր ոստիկաններին, հարցնի Տիգրանին՝ ո՞ր մեկն է եղել։ Ոչինչ չեն անում։ Տուժողը ոստիկանության ծառայողներից տվյալներ չունի, ճանաչում է միայն դեմքով»,-հավելեց Երիցյանը։

Նշենք, որ Տիգրանի հայրն ու հարազատ եղբայրը զոհվել են Արցախի համար մղված պատերազմներում, մայրը նույնպես մահացել է։ Տիգրանն ընտանիքի միակ տղան է և ինքն էլ մասնակցել է բոլոր ռազմական գործողություններին։ Այժմ ապրում է Վանաձորում միայնակ։

Մարիաննա Արամյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել Կարապետյան